Հա

Քաղաքական

13/03/2012 - 13:20

alt«Tert.am» - Իրանի դէմ գործողութիւնները յետաձգելու դիմաց՝ ԱՄՆ-ն առաջարկել է իսրայէլական բանակին զինել նորագոյն մարտական տեխնիկայով:
altՎկայակոչելով իսրայէլական լրատւամիջոցները՝ «Ֆրանս պրես» գործակալութիւնը հաղորդել է, որ զէնքի մատակարարման մասին առաջարկը քննարկւել է Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուի Վաշինգտոն այցի ընթացքում:

ԱՄՆ-ի իշխանութիւնները, մասնաւորապէս, առաջարկել են իսրայէլական բանակը զինել հակաբունկերային ռումբերով ու հեռահար գործողութեան լիցքաւորիչ ինքնաթիռներով: Փոխարէնը՝ Իսրայէլը պէտք է մինչեւ 2013թ. յետաձգի Իրանին հարւած հասցնելու ծրագրերը:
Գործակալութիւնը չի նշել, թէ արդեօք Նաթանիահուն համաձայնե՞լ է ամերիկեան կողմի առաջարկին:
Վաշինգտոնում Նաթանիահուն եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման քննարկել են նաեւ Իրանի դէմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման հարցը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։