Հա

Քաղաքական

12/03/2012

altԻՌՆԱ - Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Կովկաս եւ Կենտրոնական Ասիա կատարած շրջանային այցերի շրջագծում լինելով Բելոռուսիայում, Նախիջեւանում ու Տաջիկստանում՝ մարտի 9-ի երեկոյեան Թեհրան վերադարձաւ:

Բելոռուսիայում նա հանդիպումներ ունենալով այդ երկրի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ՝ քննարկեց երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման ոլորտները եւ տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Նախիջեւանում կայացած Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների նիստում կողմերը հրապարակեցին մի հռչակագիր:
«Արան նիւզ»-ի համաձայն՝ երեք երկրների արտգործնախարարները հովանաւորելով տարածաշրջանային ու միջազգային կարեւոր հարցերի մասին բանակցութիւնների շարունակւելը՝ յայտարարեցին. «Ընդառաջում ենք, որ Ադրբեջանը միանայ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ-մնայուն անդամներին»:
Փաստաթղթում կողմերը շեշտել են Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումը՝ ինքնիշխանութեան, հողային ամբողջականութեան եւ միջազգային օրէնքների շրջագծում:
Հանդիպման ընթացքում կողմերը խօսել են Բաքու-Թբիլիսի-Ֆարս երկաթգծի Նախիջեւան-Ջուլֆա-Թաւրիզ երկաթգծին միանալու մասին:
Արտգործնախարարի վերջին այցը եղաւ Տաջիկստան, ուր Իրանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցաւ այդ երկրի նախագահի, արտգործնախարարի եւ խորհրդարանի նախագահի հետ եւ քննարկւեցին տնտեսամշակութային համագործակցութիւնների զարգացման ելքերը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։