Հա

Քաղաքական

11/03/2012 - 11:03

alt«Panorama.am» - Ադրբեջանի կողմից արհեստական կղզու կառուցումը կոչնչացնի Կասպից ծովի էկոհամակարգը:
Այդ մասին իրանական «արաննիւզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ յայտարարել է Իրանի Բնութեան պահպանութեան կազմակերպութեան փոխնախագահ Աբդոլռեզա Քարբասին:

Նրա ասութեամբ՝ նոր կառուցւելիք արհեստական կղզին կը փոխի ծովի հիդրոլոգիական շարժունակութիւնը՝ աւելացնելով ջրի պղտորութիւնը, որն էլ էկոհամակարգի ոչնչացման պատճառ կը հանդիսանայ:
Տեղեկատւութեան մէջ նաեւ նշւած է, որ Ադրբեջանը չի հետեւում Կասպից ծովի էկոհամակարգը պահպանելու մասին ընդունւած նորմերին եւ ծովը դիտում է միայն որպէս նաւթի արդիւնահանման աղբիւր, իսկ մնացած խնդիրներին ուշադրութիւն չի դարձնում:
Յիշեցնենք, որ Աբդոլռեզա Քարբասին օրերս իրանական «Մեհր» լրատւական գործակալութեան հետ հարցազրոյցում նշել էր՝ տիեզերքից կատարւած նկարահանումները ցոյց են տալիս, որ Ադրբեջանի կողմից շուրջ 110 կմ. երկարութեամբ նաւթի արտաթորանքներ են շարժւոււմ դէպի Իրանի կողմը, որոնք լրջօրէն սպառնում են Կասպից ծովի էկոլոգիային»:
Իսկ մինչ այդ՝ Իրանի Կենսոլորտի պահպանութեան կազմակերպութեան նախագահ Մոհամմադ Ջաւադ Մոհամմադզադէն «ԻՌՆԱ» լրատւական գործակալութեան հետ հարցազրոյցում՝ նշել էր, որ ամենաշատն Ադրբեջանն է նաւթի արդիւնահանման հետեւանքով՝ աղտոտում Կասպից ծովը եւ անուշադրութեան մատնում կենսոլորտի պահպանութեան խնդիրները:
Նշենք, որ մերձկասպեան հինգ երկրները Կասպից ծովի իրաւական կարգավիճակի վերաբերեալ որոշակի տարաձայնութիւններ ունեն: Իրանն առաջարկում է այն բաժանել հինգ հաւասար մասի: Այդ առնչութեամբ՝ Թեհրանը պնդում է, որ մինչեւ Իրանի շահերը Կասպից ծովի իրաւական կարգավիճակի որոշման հարցում առաւելագոյնս ապահովւած չլինեն՝ Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի չի համաձայնւի:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։