Հա

Քաղաքական

08/03/2012 - 12:23

«Մեհր» լրատու գործակալութեան համաձայն՝ Անգլիայի արտգործնախարար Վիլիամ Հէյգը ակնարկելով Իրանի եւ «5+1»-ի բանակցութիւնների վերսկսման հարցով Քաթրին Աշտոնի արտայայտութիւններին ասել է. «Անգլիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը եւ Չինաստանը ուշի-ուշով քննարկել են Իրանի նամակը եւ միատեղ համաձայնւել, որ յանձնառու լինեն Իրանի հարցով դիւանագիտական կարգաւորմանը»:

«Ֆարս» լրատու գործակալութեան համաձայն՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ալէն Ժուպէն շեշտել է, որ Իրանի դէմ զինւորական քայլը անհամար եւ անյայտ հետեւանքներ է ունենալու: Նա ֆրանսիական թերթերից մէկի հետ ունեցած ասուլիսի ընթացքում աւելացրել է. «Ըստ իս՝ Իրանը շարունակում է իր երկակի քաղաքականութիւնները, եւ այդ պատճառով՝ այդ երկրի դէմ շրջափակումները լաւագոյն տարբերակն է՝ ռազմական գործօնից խուսափելու համար»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։