Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 09 Յունիսի 2016 11:20

Ամանօ.- «Իրանը հաւատարիմ է ՀԳՀՊ-ին եւ բանաձեւերին»

Միջուկային էներգիայի միջազգային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Իւկիա Ամանօն Վճռաբեկ ատեանին յղած իր զեկոյցում ընդգծել է. «Անվտանգութեան խորհրդի թիւ 2231, եւ ինչու չէ յարակից բանաձեւերի համաձայն՝ Իրանը հաւատարիմ է եղել «Համատեղ գործողութիւնների համապարփակ պլան»-ում (ՀԳՀՊ) ամրագրւած իր պարտաւորութիւններին»:

«ԱԼԻՔ» - Միջուկային էներգիայի միջազգային կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Իւկիա Ամանօն Վճռաբեկ ատեանին յղած իր զեկոյցում ընդգծել է. «Անվտանգութեան խորհրդի թիւ 2231, եւ ինչու չէ յարակից բանաձեւերի համաձայն՝ Իրանը հաւատարիմ է եղել «Համատեղ գործողութիւնների համապարփակ պլան»-ում (ՀԳՀՊ) ամրագրւած իր պարտաւորութիւններին»:
Ամանօն յաւելել է, որ հրապարակւած զեկոյցն անդրադառնում է Իրանի պարտաւորութիւնների առումով Միջուկային կազմակերպութեան իրականացրած դիտարկումներին ու հաստատումներին, որոնք իրականացւել են Անվտանգութեան խորհրդի թիւ 2231 բանաձեւի շրջագծում, եւ ըստ դրանց՝ Իրանի կատարած աշխատանքները համընկնում են կազմակերպութեան սպառազինումների չափանիշերին:
Զեկոյցը պարունակում է նաեւ իրական ու առարկայական իրողութիւններ, նաեւ այնպիսի տեղուկութիւններ, որոնց մասին կազմակերպութիւնը կարող է իրազեկել անդամ երկրներին: Ամանօն յաւելել է նաեւ, որ իր հրապարակած վերջին զեկոյցից յետոյ, համակցւած պրոտոկոլի շրջագծում, կազմակերպութիւնն Իրանում ձեռնահասութիւն է ունեցել այլ կենտրոնների ու վայրերի: Նա նաեւ յաւելել է, որ յառաջիկայ ամիսներին ու օրերին կողմերը պէտք է ներկայացնեն հզօր յանձնառութիւն՝ իրենց ստանձնած պարտաւորութիւնները կայուն ձեւով իրականացնելու համար:
Իրանի թեմայով Վճռաբեկ ատեանի հերթական նիստը, մեկնարկել է յունիսի 6-ին Վիեննայում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։