Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 20 Յունիսի 2016 12:00

Մանսուր Հաղիղաթփուր.- «Իրանի ազգային շահերն Ադրբեջանի հետ կապ չունեն»

«Իրանի համար Ադրբեջանի փոխարէն Հիւսիս-հարաւ միջանցքը կապող երկիրը կարող է Հայաստանը դառնալ»,- իրանական «ԱՆԱՋ» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Իրանի Արդաբիլ նահանգի նախկին նահանգապետ Մանսուր Հաղիղաթփուրը:

«panorama.am» - «Իրանի համար Ադրբեջանի փոխարէն Հիւսիս-հարաւ միջանցքը կապող երկիրը կարող է Հայաստանը դառնալ»,- իրանական «ԱՆԱՋ» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Իրանի Արդաբիլ նահանգի նախկին նահանգապետ Մանսուր Հաղիղաթփուրը:
Իրանի 9-րդ գումարման խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան հարցերով յանձնաժողովի փոխնախագահը, անդրադառնալով Իրանի եւ Հայաստանի միջեւ վիզային ռեժիմի չեղարկման շուրջ Բաքւում բարձրացւած աղմուկին եւ ադրբեջանցի պատգամաւորների կողմից Իրանի հասցէին հնչած վիրաւորական յայտարարութիւններին, մասնաւորապէս նշել է. «Երբ Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար միակողմանիօրէն վերացրեց վիզային ռեժիմը, ինչո՞ւ Ադրբեջանը նոյն քայլը չկատարեց եւ ներկայում էլ ցանկութիւն չունի դա անելու»:
Շարունակելով խօսքը Մանսուր Հաղիղաթփուրը յաւելել է. «Երբ որ Ադրբեջանն Իսրայէլի եւ Սաուդական Արաբիայի հետ բարեկամական կապեր է հաստատում, այդ ժամանակ ինչո՞ւ Ադրբեջանում ոչ ոք ձայն չի բարձրացնում, իսկ ինչ վերաբերում է Հիւսիս-հարաւ միջանցքի ձեւաւորմանը, ապա մենք այդ հարցում որեւէ մտահոգութիւն չունենք: Հայաստանն այդ կարեւոր ուղիներից մէկն է եւ այն կարող է Հիւսիս-հարաւ միջանցքը կապող երկիրը դառնալ»:

Յարակից Հրապարակումներ

  • Թրամփը հանդէս է եկել հակաիրանական հերթական անհեթեթ յայտարարութեամբ
    Թրամփը հանդէս է եկել հակաիրանական հերթական անհեթեթ յայտարարութեամբ

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդէս է եկել հակաիրանական հերթական չհիմնաւորւած յայտարարութեամբ:

  • Իրանը խստօրէն դատապարտել է ԱՄՆ-ի թշնամական եւ լարւածութիւն առաջացնող դիրքորոշումները
    Իրանը խստօրէն դատապարտել է ԱՄՆ-ի թշնամական եւ լարւածութիւն առաջացնող դիրքորոշումները

    «ԱՄՆ-ը եւ նրա տարածաշրջանային դաշնակիցները պէտք է գիտակցեն , որ այսօր, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որպէս ժողովրդավար, հզօր ու կայուն մի համակարգ, որը վայելում է սեփական ժողովրդի հովանաւորութիւնը, տարածաշրջանում եւ աշխարհում համարւում է խաղաղութեան, կայունութեան, բարի դրացիական յարաբերութիւնների եւ բռնութեան ու ծայրայեղականութեան դէմ պայքարի ճատագովը, եւ նման յայտարարութիւնները չեն կարող ստիպել նրան շեղւելու ընտրած ուղուց»,- ասել է Բահրամ Ղասեմին:

  • Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի
    Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի

    Մաքսային ոլորտում Հայաստան-Իրան համագործակցութեան սերտացմանն ուղղւած քայլերը շարունակւում են. բարեփոխումների առանցքում այս անգամ մաքսային տեղեկատւութեան փոխանակում ապահովելու միջոցառումների իրականացումն է: «Յստակ յանձնարարական է տրւել էականօրէն ակտիւացնել Հայաստան-Իրան համագործակցութիւնը՝ նպաստելով ինչպէս ուղեւորների, այնպէս էլ բեռների փոխադրման ծաւալների աճին»,- նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտէի միջազգային համագործակցութեան վարչութեան պետ Սուրէն Մելիք-Իսրայէլեանը:

  • ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի յայտարարութեանն ի պատասխան. «Ռուսաստանը կասկածելի խորհուրդների կարիք չունի»
    ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի յայտարարութեանն ի պատասխան. «Ռուսաստանը կասկածելի խորհուրդների կարիք չունի»

    «Մենք ինչ-որ կասկածելի խորհուրդների կարիք չունենք, թէ ինչպէս մեր սեփական երկրում կառուցենք միջէթնիկ յարաբերութիւնները: Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետութիւն է, որտեղ իւրաքանչիւրի իրաւունքներն ապահովւում են եւ պաշտպանւում՝ անկախ նրա ազգային պատկանելիութիւնից: Մեզ մօտ ստեղծւած են բոլոր պայմաններն ինքնակազմակերպման եւ ազգային-մշակութային հասարակական միաւորումների լիարժէք գործունէութեան համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

  • Իրանը դիմել է պատասխան քայլի՝ ԱՄՆ-ի իրական եւ իրաւաբանական անձանց դէմ
    Իրանը դիմել է պատասխան քայլի՝ ԱՄՆ-ի իրական եւ իրաւաբանական անձանց դէմ

    Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին «Telegram»-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի իրական եւ իրաւաբանական անձանց դէմ պատասխան գործողութիւնների կապակցութեամբ ԱԳ նախարարութեան պաշտօնական յայտարարութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։