Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 22 Յունիսի 2016 12:10

Հայաստանը 2016-ին մտադիր է Իրան արտահանել 1 մլրդ. 21 մլն. կՎտ/ժ

Հայաստանը պատրաստւում է 2016-ին 1 մլրդ. 21 մլն. կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտահանել Իրան: Այդ մասին հաղորդւում է Հայաստանում 2015-16 եւ 2016- 17 թթ.-ի սակագնային սեզոններին (օգոստոս-յուլիս) էլեկտրաէներգիայի գեներացիայի եւ մատակարարումների կանխատեսումային հաշւեկշիռներում, որոնք կազմել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՊՓԲԸ-ն:

«orer.am» - Հայաստանը պատրաստւում է 2016-ին 1 մլրդ. 21 մլն. կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտահանել Իրան: Այդ մասին հաղորդւում է Հայաստանում 2015-16 եւ 2016- 17 թթ.-ի սակագնային սեզոններին (օգոստոս-յուլիս) էլեկտրաէներգիայի գեներացիայի եւ մատակարարումների կանխատեսումային հաշւեկշիռներում, որոնք կազմել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՊՓԲԸ-ն:
Նշւած 1 021 մլն. կՎտ/ժ-ից 533,2 մլն.-ը նախատեսւում է արտահանել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից, իսկ 487,7-ը՝ Երեւանի ՋԷԿ-ից:
Ընդհանուր առմամբ Իրան արտահանմանը բաժին է ընկնում էլեկտրակայաններից մատակարարումների մօտ 15 տոկոսը (Հայաստանը այլ երկրներ էլեկտրականութիւն չի արտահանում):
Իսկ 2017-ի առաջին 7 ամսում նախատեսւած է արտահանել մօտ 657 մլն. կՎտ/ժ, այդ թւում՝ Եր ՋԷԿ-ից՝ 514,4 մլն., իսկ «Հրազդան-5»-ից՝ 142,6 մլն.: Արտահանումը դարձեալ կը կազմի ցանցի մատակարարումների մօտ 15 տոկոսը:
Յիշեցնենք, որ Հայաստանը Իրան էլեկտրաէներգիա է արտահանում Երեւանի ՋԷԿ-ի համար ստացւող գազի դիմաց: Կայանը 1 խմ. գազից մօտ 4,5 կՎտ/ժ է արտադրում, դրանից 3-ը տալիս է Իրանին, մնացածը տալիս է Հայաստանի ցանցին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։