Հա

Քաղաքական

%PM, %02 %354 %2016 %12:%Հլս

Սկզբում առիւծի պէս մռնչաց, հիմա էլ կատւի պէս մլաւում է

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատութիւն է հնչեցրել երկրի նախագահ Էրդողանի հասցէին՝ Թուրքիայի անունից Ռուսաստանից ներողութիւն խնդրելու համար:

Քըլըչդարօղլուն՝ Էրդողանի մասին


«yerkir.am» - Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատութիւն է հնչեցրել երկրի նախագահ Էրդողանի հասցէին՝ Թուրքիայի անունից Ռուսաստանից ներողութիւն խնդրելու համար:
Նշելով, որ արտաքին քաղաքականութեան հարցում ոչ մի երկիր չի կարող ունենալ մշտական բարեկամ կամ թշնամի, Քըլըչդարօղլուն ասել է. «Իւրաքանչիւր երկիր ունի իր մշտական շահերը, որոնք պէտք է լինեն ազգային, բայց սրանք արտաքին քաղաքականութիւնն օգտագործում են իրենց սեփական շահերի համար»:
Քըլըչդարօղլուի ասութեամբ՝ Էրդողանն իրաւունք չունի ամբողջ Թուրքիայի անունից Պուտինից ներողութիւն խնդրելու, քանի որ «ՌԴ-ն խախտել է Թուրքիայի օդային տարածքը»:
«Դու ո՞վ ես, որ Թուրքիայի անունից ներողութիւն խնդրես: Դու չես կարող ՌԴ-ից ներողութիւն խնդրել: Մեր սահմանը խախտողն ո՞վքեր են, ռուսները: Էրդողանը 2015 թւականի յունիսի 22-ին «CNN International»-ին տւած հարցազրոյցում ասել էր. «Ռուսաստանն է, որ պէտք է ներողութիւն խնդրի»: Սկզբում առիւծի պէս մռնչաց, հիմա էլ կատւի պէս մլաւում է»,- ասել է նա:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։