Հա

Քաղաքական

Կիրակի, 07 Օգոստոսի 2016 11:40

Ալլաէդդին Բորուջերդին Բէյրութում հաստատեց, որ Իրանը Լիբանանի ներքին հարցերին միջամուխ չի լինի

Իրանի Ազգային ժողովի քաղաքացիական անվտանգութեան եւ արտաքին հարցերի յանձնախմբի նախագահ Ալլաէդդին Բորուջերդին օգոստոսի 1-ին երկօրեայ պաշտօնական այցելութեամբ այցելեց Լիբանան, ուր հանդիպումներ ունեցաւ խորհրդարանի նախագահ Նեբիհ Բըրրիի, վարչապետ Թամամ Սալամի եւ այլ անձնաւորութիւնների հետ:

«Ազդակ» - Իրանի Ազգային ժողովի քաղաքացիական անվտանգութեան եւ արտաքին հարցերի յանձնախմբի նախագահ Ալլաէդդին Բորուջերդին օգոստոսի 1-ին երկօրեայ պաշտօնական այցելութեամբ այցելեց Լիբանան, ուր հանդիպումներ ունեցաւ խորհրդարանի նախագահ Նեբիհ Բըրրիի, վարչապետ Թամամ Սալամի եւ այլ անձնաւորութիւնների հետ:
Բորուջերդին նոյն օրը այցելեց արտգործնախարար Ջըբրան Բասիլին, որի հետ քննարկեց լիբանանեան եւ շրջանային իրադարձութիւնները, ինչպէս նաեւ սիրիական եւ իրաքեան հակամարտութիւններին վերաբերող հարցեր, որոնց շարքում յատկապէս Լիբանան հասած գաղթականների թղթածրարը:
Հանդիպումից յետոյ Բորուջերդին նշեց, որ Բասիլի հետ գլխաւորաբար քննարկել է գաղթականների հարցը՝ նկատի ունենալով շուրջ երեք տասնամեակներից ի վեր աւելի քան երեք միլիոն գաղթական հիւրընկալելու Իրանի փորձառութիւնը:
Բորուջերդին շնորհաւորեց Լիբանանեան բանակի տօնը՝ աւելացնելով նաեւ, որ յուլիսեան պատերազմի ընթացքում արձանագրւած յաղթանակը Միջին Արեւելքում քաղաքական եւ անվտանգութեան չափանիշերը փոփոխութեան է ենթարկել, ինչպէս նաեւ կասեցրել է Իսրայէլի սպառնալիքները:
Միւս կողմից, Բորուջերդին հաստատեց, որ նախագահական ընտրութիւնը Լիբանանեան ներքին հարցն է, որին Թեհրանը միջամուխ չի լինի:
Իրանցի պատասխանատուն հանդիպում ունեցաւ նաեւ Հաւատարմութիւն դիմադրութեան Պատգամաւորական բլոկի նախագահ, պատգամաւոր Մոհամմադ Ռաադի հետ:
Հանդիպումից յետոյ՝ նա յայտնեց, որ ինքը հպարտ է զգում, որ պատգամաւորական ընտրութիւններից յետոյ առաջին երկիրը, որ կայցելի, Լիբանանն է՝ տարածաշրջանում Դիմադրութեան ամրոցը:
Բորուջերդին շեշտեց, որ տարածաշրջանում տիրող հնգամեայ հակամարտութեան ընթացքում ահաբեկչութեան դէմ արձանագրւած յաղթանակը շնորհիւ դիմադրութեան է եւ այդ մէկը փաստում է, թէ դիմադրութեան ընտրանքը ճի՛շտ էր:
Նա շեշտեց նաեւ, որ «Հեզբօլլահ»-ի ընդհանուր քարտուղար Հասան Նասրօլլահի ղեկավարութեամբ դիմադրութեան իրագործած նւաճումները անվտանգութիւն եւ խաղաղութիւն են շնորհել ոչ միայն Լիբանանին, այլեւ տարածաշրջանին:
Բորուջերդին բարձր գնահատեց նաեւ խորհրդարանի նախագահի նախաձեռնութեամբ իրականացւելիք ազգային երկխօսութիւնը, որին յաջողութիւն մաղթեց՝ շեշտելով, որ Իրանը քաջալերում է ազգային միասնականութիւնը ամրապնդող եւ հարցերին քաղաքական լուծում ապահովող երկխօսութեան ամէն նախաձեռնութիւն:
Իր հերթին, Ռաադը ողջունեց Բորուջերդիի այցելութիւնը՝ հաստատելով, որ Իրանը յանձնառու է մնում լիբանանեան ազգային միասնականութեան եւ երկրի անվտանգութեան կայունութեան:
Նշենք, որ նոյն օրը կէսօրին Բորուջերդին այցելեց «Հեզբօլլահ»-ի զինւորական թեւի նախկին պատասխանատու, նահատակ Էմադ Մուղնիէի դամբարանը, ուր ծաղկեպսակ տեղադրեց:
Բորուջերդին գնահատեց Լիբանանի համար դիմադրութեան զոհողութիւնները՝ հաստատելով, որը Իրանը երբեւիցէ Լիբանանի անլոյծ հարցերի քաղաքական հանգուցալուծումը չի արգելակել:

Յարակից Հրապարակումներ

  • Թրամփը հանդէս է եկել հակաիրանական հերթական անհեթեթ յայտարարութեամբ
    Թրամփը հանդէս է եկել հակաիրանական հերթական անհեթեթ յայտարարութեամբ

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդէս է եկել հակաիրանական հերթական չհիմնաւորւած յայտարարութեամբ

  • Իրանը խստօրէն դատապարտել է ԱՄՆ-ի թշնամական եւ լարւածութիւն առաջացնող դիրքորոշումները
    Իրանը խստօրէն դատապարտել է ԱՄՆ-ի թշնամական եւ լարւածութիւն առաջացնող դիրքորոշումները

    «ԱՄՆ-ը եւ նրա տարածաշրջանային դաշնակիցները պէտք է գիտակցեն , որ այսօր, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որպէս ժողովրդավար, հզօր ու կայուն մի համակարգ, որը վայելում է սեփական ժողովրդի հովանաւորութիւնը, տարածաշրջանում եւ աշխարհում համարւում է խաղաղութեան, կայունութեան, բարի դրացիական յարաբերութիւնների եւ բռնութեան ու ծայրայեղականութեան դէմ պայքարի ճատագովը, եւ նման յայտարարութիւնները չեն կարող ստիպել նրան շեղւելու ընտրած ուղուց»,- ասել է Բահրամ Ղասեմին:

  • Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի
    Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի

    Մաքսային ոլորտում Հայաստան-Իրան համագործակցութեան սերտացմանն ուղղւած քայլերը շարունակւում են. բարեփոխումների առանցքում այս անգամ մաքսային տեղեկատւութեան փոխանակում ապահովելու միջոցառումների իրականացումն է: «Յստակ յանձնարարական է տրւել էականօրէն ակտիւացնել Հայաստան-Իրան համագործակցութիւնը՝ նպաստելով ինչպէս ուղեւորների, այնպէս էլ բեռների փոխադրման ծաւալների աճին»,- նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտէի միջազգային համագործակցութեան վարչութեան պետ Սուրէն Մելիք-Իսրայէլեանը:

  • Իրանը դիմել է պատասխան քայլի՝ ԱՄՆ-ի իրական եւ իրաւաբանական անձանց դէմ
    Իրանը դիմել է պատասխան քայլի՝ ԱՄՆ-ի իրական եւ իրաւաբանական անձանց դէմ

    Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին «Telegram»-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի իրական եւ իրաւաբանական անձանց դէմ պատասխան գործողութիւնների կապակցութեամբ ԱԳ նախարարութեան պաշտօնական յայտարարութիւնը:

  • Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ խանգարել Իրանին նաւթի արտահանման հարցում
    Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ խանգարել Իրանին նաւթի արտահանման հարցում

    Թրամփը պաշտօնական ծանուցագիր է ուղարկել պետքարտուղարին, ինչպէս նաեւ՝ ֆինանսների ու էներգետիկայի նախարարներին, որում նշել է, որ  ԱՄՆ-ն առաջւայ պէս կարիք չի զգում սեփական շուկայի համար նաւթ ներկրել Իրանից: Այդուհանդերձ՝ Թրամփն ընդգծել է, որ ներկայում Միացեալ Նահանգները որեւէ ջանք չի գործադրում Իրանի կողմից վաճառւող նաւթի ծաւալները կրճատելու համար:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։