Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 08 Օգոստոսի 2016 11:40

Ուկրայինան Իրանին առաջարկել է իր տարածքով նաւթ արտահանել Եւրոպա

Իրանը կուսումնասիրի ուկրայնական նաւթատար համակարգով Սլովակիա եւ Չեխիա իրանական նաւթի տարանցման հնարաւորութեան վերաբերեալ Ուկրայինայի առաջարկութիւնը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է Իրանի նաւթի նախարար Բիժան Զանգանէն՝ ամփոփելով Ուկրայինայի էներգետիկայի նախարար Իգոր Նասալիկի հետ օգոստոսի 1-ին Թեհրանում կայացած բանակցութիւնների արդիւնքները:

«armenpress.am» - Իրանը կուսումնասիրի ուկրայնական նաւթատար համակարգով Սլովակիա եւ Չեխիա իրանական նաւթի տարանցման հնարաւորութեան վերաբերեալ Ուկրայինայի առաջարկութիւնը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է Իրանի նաւթի նախարար Բիժան Զանգանէն՝ ամփոփելով Ուկրայինայի էներգետիկայի նախարար Իգոր Նասալիկի հետ օգոստոսի 1-ին Թեհրանում կայացած բանակցութիւնների արդիւնքները:
Իրանի նաւթի նախարարութեան հաղորդագրութեան համաձայն՝ Թեհրանը նաեւ պատրաստ է համագործակցութիւն սկսել անմիջականօրէն Ուկրայինային նաւթի մատակարարման շուրջ, չնայած այն բանին, որ ուկրայնական նաւթավերամշակման հզօրութիւնները փոքր են, եւ երկիրը նաւթամթերքներ է ներմուծում:
Իրանական IRNA եւ Shana մեդիաները յաւելում են, որ Կիեւը Թեհրանին առաջարկում է նաեւ քննարկել Ուկրայինայի տարածքով իրանական գազի տարանցման հնարաւորութիւնը:
Ուկրայնական պատւիրակութիւնը՝ Նասալիկի գլխաւորութեամբ, յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 2-ն աշխատանքային այցով գտնւում Իրանում, որտեղ պլանաւորում է նաեւ հանդիպում ունենալ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիեանի հետ,- հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Յարակից Հրապարակումներ

  • Թրամփը հանդէս է եկել հակաիրանական հերթական անհեթեթ յայտարարութեամբ
    Թրամփը հանդէս է եկել հակաիրանական հերթական անհեթեթ յայտարարութեամբ

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդէս է եկել հակաիրանական հերթական չհիմնաւորւած յայտարարութեամբ:

  • Իրանը խստօրէն դատապարտել է ԱՄՆ-ի թշնամական եւ լարւածութիւն առաջացնող դիրքորոշումները
    Իրանը խստօրէն դատապարտել է ԱՄՆ-ի թշնամական եւ լարւածութիւն առաջացնող դիրքորոշումները

    «ԱՄՆ-ը եւ նրա տարածաշրջանային դաշնակիցները պէտք է գիտակցեն , որ այսօր, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, որպէս ժողովրդավար, հզօր ու կայուն մի համակարգ, որը վայելում է սեփական ժողովրդի հովանաւորութիւնը, տարածաշրջանում եւ աշխարհում համարւում է խաղաղութեան, կայունութեան, բարի դրացիական յարաբերութիւնների եւ բռնութեան ու ծայրայեղականութեան դէմ պայքարի ճատագովը, եւ նման յայտարարութիւնները չեն կարող ստիպել նրան շեղւելու ընտրած ուղուց»,- ասել է Բահրամ Ղասեմին:

  • Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի
    Հայաստանի եւ Իրանի մաքսային մարմինների միջեւ էլեկտրոնային տւեալների փոխանակում կիրականացւի

    Մաքսային ոլորտում Հայաստան-Իրան համագործակցութեան սերտացմանն ուղղւած քայլերը շարունակւում են. բարեփոխումների առանցքում այս անգամ մաքսային տեղեկատւութեան փոխանակում ապահովելու միջոցառումների իրականացումն է: «Յստակ յանձնարարական է տրւել էականօրէն ակտիւացնել Հայաստան-Իրան համագործակցութիւնը՝ նպաստելով ինչպէս ուղեւորների, այնպէս էլ բեռների փոխադրման ծաւալների աճին»,- նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտէի միջազգային համագործակցութեան վարչութեան պետ Սուրէն Մելիք-Իսրայէլեանը:

  • Իրանը դիմել է պատասխան քայլի՝ ԱՄՆ-ի իրական եւ իրաւաբանական անձանց դէմ
    Իրանը դիմել է պատասխան քայլի՝ ԱՄՆ-ի իրական եւ իրաւաբանական անձանց դէմ

    Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին «Telegram»-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի իրական եւ իրաւաբանական անձանց դէմ պատասխան գործողութիւնների կապակցութեամբ ԱԳ նախարարութեան պաշտօնական յայտարարութիւնը:

  • Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ խանգարել Իրանին նաւթի արտահանման հարցում
    Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ խանգարել Իրանին նաւթի արտահանման հարցում

    Թրամփը պաշտօնական ծանուցագիր է ուղարկել պետքարտուղարին, ինչպէս նաեւ՝ ֆինանսների ու էներգետիկայի նախարարներին, որում նշել է, որ  ԱՄՆ-ն առաջւայ պէս կարիք չի զգում սեփական շուկայի համար նաւթ ներկրել Իրանից: Այդուհանդերձ՝ Թրամփն ընդգծել է, որ ներկայում Միացեալ Նահանգները որեւէ ջանք չի գործադրում Իրանի կողմից վաճառւող նաւթի ծաւալները կրճատելու համար:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։