Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 08 Օգոստոսի 2016 11:50

Իրանի կառավարութիւնը նաւթային պայմանագրերի կնքման նպաստաւոր կանոններ է մշակել օտարերկրեայ ընկերութիւնների համար

Իրանի կառավարութիւնը օգոստոսի 3-ին նախագահ Հասան Ռոհանիի ղեկավարութեամբ կայացած նիստում հաւանութիւն է տւել նաւթային պայմանագրերի կնքման նոր կանոնների նախագծին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է ԻՌՆԱ իրանական լրատւական գործակալութիւնը:

«armenpress.am» - Իրանի կառավարութիւնը օգոստոսի 3-ին նախագահ Հասան Ռոհանիի ղեկավարութեամբ կայացած նիստում հաւանութիւն է տւել նաւթային պայմանագրերի կնքման նոր կանոնների նախագծին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է ԻՌՆԱ իրանական լրատւական գործակալութիւնը:
«Նաւթի եւ գազի պայմանագրերի ընդհանուր պայմանների, սկզբունքների եւ ձեւերի մասին» անւանումը կրող փաստաթուղթը մշակւել եւ կառավարութեան քննարկմանն է ներկայացւել Իսլամական Հանրապետութեան Նաւթի նախարարութեան կողմից: Ըստ ԻՌՆԱ-ի տւեալների՝ նոր կանոններն արմատապէս տարբերւում են նախկին նորմատիւային ակտերից, որոնք կանոնակարգում էին պայմանագրերի կնքումը նաւթի եւ գազի արդիւնահանման բնագաւառում:
Աւելի վաղ Իրանի նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէն յայտնել էր, որ իր գերատեսչութեան կողմից պատրաստւած նախագիծը երկրի նաւթի եւ գազի հանքավայրերի իւրացման յայտամրցոյթների յայտարարման պայմանների փոփոխութիւն է նախատեսում օտարերկրեայ ընկերութիւնների համար: «Այդ պայմանները կը նպաստեն Իրանի նկատմամբ անվստահութեան վերացմանը եւ երկրում օտարերկրեայ ներդրումների ներգրաւմանը»,- ընդգծել է նախարարը, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Related items

  • Ամենապահպանողականը կամ ընտրութիւններին ընդառաջ
    Ամենապահպանողականը կամ ընտրութիւններին ընդառաջ

    Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի 9-րդ մամլոյ ասուլիսը կարելի է բնութագրել մէկ նախադասութեամբ. Նախագահական ընտրութիւններին ընդառաջ:

  • Հանրապետութեան նախագահն ընդունել է Սիրիայի վարչապետին
    Հանրապետութեան նախագահն ընդունել է Սիրիայի վարչապետին

    Սիրայում, կայունութեան եւ անվտանգութեան հաստատման գործում Հանրապետութեան նախագահը կարեւորել է Հալէպի ազատագրումն ու հրադադարի ռեժիմի հաստատումը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ Սիրայի վարչապետ Էմադ Խամիսի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է դոկտ. Հասան Ռոհանին:

  • Դոկտ. Ռոհանի.- «Միջուկային համապարփակ համաձայնագիրը Իրանի մեծ ժողովրդի յաղթանակն է»
    Դոկտ. Ռոհանի.- «Միջուկային համապարփակ համաձայնագիրը Իրանի մեծ ժողովրդի յաղթանակն է»

    Երէկ՝ յունւարի 17-ին տեղի ունեցաւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հերթական՝ 9-րդ մամլոյ ասուլիսը, որը ընթացքում նա պատասխանելով իրանցի եւ արտասհմանցի լրագրողների հարցերին պաշտպանել է իր գլխաւորած կառավարութեան գործունէութիւնը՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի հարցում:

  • Իրանը դէմ է
    Իրանը դէմ է

    Իրանը դէմ է Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցութիւններին ԱՄՆ-ի պատւիրակութեան մասնակցութեանը: Այս մասին, «Թասնիմ» լրատւական գործակալութեան թղթակցի հետ զրոյցում ասել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

  • Իրանը եւ Սիրիան ստորագրել են համագործակցութեան 5 փաստաթուղթ
    Իրանը եւ Սիրիան ստորագրել են համագործակցութեան 5 փաստաթուղթ

    Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի եւ Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսի ներկայութեամբ, Իրանի եւ Սիրիայի բարձրաստիճան պաշտօնեաներն այսօր ստորագրել են համգործակցութեան 5 փաստաթուղթ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։