Հա

Քաղաքական

Կիրակի, 14 Օգոստոսի 2016 11:20

Դէպի Հայաստան իրանցի զբօսաշրջիկների թիւը բաւականին աճել է

2016 թւականի յունւար-յունիս ամիսներին Հայաստան կատարած զբօսաշրջային այցելութիւնների թիւը շուրջ 501 հազար է, ինչը 2.4 տոկոսով աւելի է, քան նախորդ տարւայ ցուցանիշը: Այս մասին լրագրողների հետ զրոյցում նշեց Էկոնոմիկայի նախարարութեան զբօսաշրջութեան զարգացման քաղաքականութեան վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանը:

«168.am» - 2016 թւականի յունւար-յունիս ամիսներին Հայաստան կատարած զբօսաշրջային այցելութիւնների թիւը շուրջ 501 հազար է, ինչը 2.4 տոկոսով աւելի է, քան նախորդ տարւայ ցուցանիշը: Այս մասին լրագրողների հետ զրոյցում նշեց Էկոնոմիկայի նախարարութեան զբօսաշրջութեան զարգացման քաղաքականութեան վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանը:
«Արտագնայ զբօսաշրջութեան ցուցանիշերը նոյնպէս աճել են: Այս տարի գրանցւել է 1.2 տոկոսի աճ՝ ընդհանուր 470 հազար այցելութիւն»,- ասաց Ապրեսեանը:
Նրա ասութեամբ՝ Հայաստան են այցելում հիմնականում եւրոպական երկրներից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ այլ երկրներից:
«Իրանից այցելութիւնների թիւը վերականգնւել է 2012-13 թւականների անկումից յետոյ: 2015 թւականին մենք ունեցել ենք 144 հազար այցելութիւն, այսինքն՝ 24 տոկոսի աճ՝ ի համեմատ 2014 թւականի: Իսկ այս տարւայ միայն առաջին եռամսեակում ունենք 40 տոկոսի աճ՝ ի համեմատ նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի: Իհարկէ, մենք արդէն աշխատում ենք նաեւ այլ ուղղութիւններով՝ Ճապոնիա, արաբական երկրներ: Մշակել ենք մարքեթինգային քաղաքականութիւն‘ ուղղւած արաբական շուկային, Իրանին, սերտօրէն համագործակցում ենք նաեւ Չինաստանի հետ»,- ասաց Մեխակ Ապրեսեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի ԼՂՀ-ի սահմանադրութեան հանրաքւէն Արցախի միջազգային ճանաչման գործընթացի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։