Հա

Քաղաքական

Կիրակի, 14 Օգոստոսի 2016 11:30

Իրանցի գործարարները հետաքրքրւել են ՀՀ բանկային համակարգով եւ այլ ոլորտներով

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի փոխնախարար Յովհաննէս Յովհաննիսեանը, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրէն Հայկ Միրզոյեանը, Էկոնոմիկայի նախարարութեան միջազգային տնտեսական համագործակցութեան վարչութեան պետ Արմէն Այւազեանը:

«168.am» - Օգոստոսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծւիկ Մինասեանը հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստան այցելած իրանցի գործարարների հետ:
Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի փոխնախարար Յովհաննէս Յովհաննիսեանը, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի արտահանման գծով տնօրէն Հայկ Միրզոյեանը, Էկոնոմիկայի նախարարութեան միջազգային տնտեսական համագործակցութեան վարչութեան պետ Արմէն Այւազեանը:
Նախարար Արծւիկ Մինասեանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականութիւնը, անդրադարձել այն հնարաւորութիւններին, որոնք կարող են հետաքրքիր լինել իրանցի գործարարների համար մեր երկրում ներդրումներ կատարելու, արտադրութիւն հիմնելու կամ հայաստանցի գործարարների հետ համատեղ արտադրութիւն իրականացնելու եւ դէպի Եւրասիական տնտեսական միութեան ու Եւրոմիութեան երկրներ արտադրանքի արտահանում կատարելու դէպքում: Խօսւել է հարկային, մաքսային արտօնութիւնների համակարգերի մասին:
Իրանցի գործարարները հետաքրքրւել են նաեւ Հայաստանում գործող բանկային համակարգի, պետութիւն-մասնաւոր հատւած փոխգործակցութեան, թեթեւ արդիւնաբերութեան ոլորտին, մասնաւորապէս, տեքստիլի բնագաւառին վերաբերող արտադրական հնարաւորութիւնների, արտահանմանն ու ներմուծմանն առնչւող մի շարք այլ հարցերի մասին:
Հայաստանի ներդրումային առաւելութիւններին մանրամասն ծանօթանալու նպատակով գործարարները հրաւիրւել են մասնակցելու Երեւանում սեպտեմբերի 19-ից 22-ը նախատեսւող «Made in Armenia» ցուցահանդէսին եւ դրա շրջանակում կայանալիք գործարար համաժողովին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։