Հա

Քաղաքական

Շաբաթ, 03 Սեպտեմբերի 2016 11:50

Նաւթի նախարար.- «Երկրի նաւթարտադրութիւնը օրեկան 3 միլիոն 850 հազար տակառի է հասել»

Պատժամիջոցների ժամանակ նւազել էր երկրի նաւթարդիւնաբերութիւնը եւ 11-րդ կառավարութեան սկզբում այն կազմում էր օրեկան երկու միլիոն 700 հազար տակառ: Այն ժամանակ հում նաւթի ու գազի արտահանումը օրեկան մէկ միլիոն տակառից աւելի քիչ էր, սակայն այսօրւայ տւեալներով հում նաւթի ու գազի արտածումները օրեկան 2 միլիոն 500 հազար տակառ, իսկ արդիւնաբերութիւնը օրեկան 2 միլիոն 100 հազար տակառ է գնահատւում:

«ԱԼԻՔ» - Իրանի նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէն ասել է. «Իրականացւած ջանքերի շնորհիւ, երկրի նաւթարտադրութիւնը օրեկան երեք միլիոն 850 հազար տակառի է հասել»:
Նա աւելացրել է. «Պատժամիջոցների ժամանակ նւազել էր երկրի նաւթարդիւնաբերութիւնը եւ 11-րդ կառավարութեան սկզբում այն կազմում էր օրեկան երկու միլիոն 700 հազար տակառ: Այն ժամանակ հում նաւթի ու գազի արտահանումը օրեկան մէկ միլիոն տակառից աւելի քիչ էր, սակայն այսօրւայ տւեալներով հում նաւթի ու գազի արտածումները օրեկան 2 միլիոն 500 հազար տակառ, իսկ արդիւնաբերութիւնը օրեկան 2 միլիոն 100 հազար տակառ է գնահատւում»:
Նախարարը, ով ելոյթ էր ունենում Խուզեստանի հեռուստատեսային ծրագրում, անդրադարձել է այն խնդրին, որ ՕՊԵԿ-ի 2-րդ նաւթարտադրողի հանգամանքին հասնելու համար ժամանակ է հարկաւոր, ասել է. «Հում նաւթ արտադրելու առումով, այսօր Իրաքից եւս ցածր դիրքում ենք կանգնած, սակայն մի շարք ծրագրերի իրականացմամբ, ապագայում զբաղեցնելու ենք մեր դիրքը»:
Խօսելով Իրաքի մասին, նախարարը ասել է. «Իրաքը ճիշտ ծրագրեր մշակելով այսօր օրեկան չորս միլիոն 200 հազար տակառ նաւթ է արտադրում»:
Նա ասել է. «Դժբախտաբար, անցեալ տարիներին երկրում նաւթի ու գազի բնագաւառներում որեւէ ներդրում չի իրականացել: Անհրաժեշտ է հիմնական ներդրումներ՝ նաւթարդիւնաբերութեան բնագաւառում, քանզի այդ բաժնում անհրաժեշտ բոլոր պոտենցիալները առկայ են»:
Նա նաեւ նշել է, որ Իրանը Իրաքի հետ ունի նաւթային համատեղ աւազաններ, ինչպէս Քարունի արեւմուտքում, որոնք են՝ հիւսիսային ու հարաւային Եարանը, հիւսիսային ու հարաւային Ազադեգանը եւ Եադաւարանը:
Նախարար Զանգանէն յաւելել է. «11-րդ կառավարութեան գործի գլուխ գալու առաջին օրերին, յիշեալ աւազաններից նաւթի արտահանումը, օրեկան 70 հազար տակառ էր, որը այսօրւայ դրութեամբ 25 հազար տակառ է աւելացել, եւ յուսանք մինչեւ տարեվերջ այն հասնի օրեկան 300 հազար տակառի»:
«Այսօր այդ առումով յիշեալ աւազանում Իրաքի հետ համահաւասար արտադրութիւն ենք իրականացնում, սակայն յուսանք, առաջիկայ երեք տարիներին այն հասնի 700 հազար տակառի»:
Նա նաեւ կարեւորութեամբ է անդրադարձել Խուզեստան նահանգում անգործութիւնը վերացնելու անհրաժեշտութիւնը, նաւթարդիւնաբերութեան եւ կառոյցային արդիւնաբերութիւնները զարգացնելով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։