Հա

Քաղաքական

%AM, %15 %340 %2016 %11:%Սպտ

Իրանը ողջունել է Սիրիայիում հրադադարի հաստատումը

Պաշտօնական Թեհրանը ողջունում է Սիրիայում՝ Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգների միջեւ համաձայնեցւած հրադադարի ծրագիրը: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, կիրակի օրը, յայտարարել է արտգործնախարարութեան մամուլի խօսնակ Բահրամ Ղասեմին:

«ԱԼԻՔ» - Պաշտօնական Թեհրանը ողջունում է Սիրիայում՝ Ռուսաստանի եւ Միացեալ Նահանգների միջեւ համաձայնեցւած հրադադարի ծրագիրը: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, կիրակի օրը, յայտարարել է արտգործնախարարութեան մամուլի խօսնակ Բահրամ Ղասեմին:
«Իրանը ողջունում է Սիրիայում հրադադարի հաստատումը եւ երկրի բոլոր քաղաքացիներին մարդասիրական օգնութեան հասանելութեան հեշտացումը»,- ասել է արտգործնախարարութեան մամլոյ խօսնակը՝ միաժամանակ յաւելելով, որ հարկաւոր է ստեղծել մոնիտորինգային այնպիսի համակարգ, որը թոյլ չի տայ, որ հրադադարի ռեժիմն օգտագործւի որպէս հնարաւորութիւն՝ ահաբեկչական խմբաւորումների վերականգնման եւ վերազինման համար:
«Հաշւի առնելով մի քանի ամիս առաջ մեր ունեցած փորձառութիւնը, հրադադարը պէտք է կայուն լինի, եւ չպէտք է օգտագործւի որպէս հնարաւորութիւն՝ ահաբեկչական խմբաւորումների կողմից՝ իրենց ուժը վերականգնելու եւ զինեալներին ու զէնքերը տեղափոխելու համար»,- յատուկ ընդգծել է Բահրամ Ղասեմին:

اخبار مرتبط

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։