Հա

Քաղաքական

Կիրակի, 02 Հոկտեմբերի 2016 12:20

Իրանը «լուրջ որոշումներ» կընդունի ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրի չկատարման դէպքում

Իրանի ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին յայտարարել է այն «աւելի լուրջ որոշումների» մասին, որոնք նրա երկիրը մտադիր է կայացնել ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրի պարտաւորութիւնների չկատարման եւ Իրանին մարդատար ինքնաթիռներ վաճառելիս քաշքշուկների դէպքում,- տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«armenpress.am» - Իրանի ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին յայտարարել է այն «աւելի լուրջ որոշումների» մասին, որոնք նրա երկիրը մտադիր է կայացնել ԱՄՆ-ի կողմից միջուկային համաձայնագրի պարտաւորութիւնների չկատարման եւ Իրանին մարդատար ինքնաթիռներ վաճառելիս քաշքշուկների դէպքում,- տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:
Աւելի վաղ ԱՄՆ-ի իշխանութիւնները Իրան մարդատար «Airbus»-ների արտահանման թոյլատրագիր են տւել, ինչպէս նաեւ «Boeing» կորպորացիային թոյլատրել են ինքնաթիռներ վաճառել այդ երկրին:
«Եթէ պարզւի, որ ԱՄՆ-ն Իրանին մարդատար ինքնաթիռների վաճառքներ իրականացնելիս խնդիրներ է ստեղծելու, մենք կընդունենք մեր իրաւունքներն ապահովելու աւելի լուրջ որոշումներ»,- Շամխանիի յայտարարութիւնը մէջբերում է «Tasnim» գործակալութիւնը:
Նա նաեւ նշել է, թէ այն զգալի փորձը, որն Իրանն ստացել է միջուկային թեմատիկայի եւ միւս հարցերի շուրջ բանակցութիւնների ընթացքում, յուշում է, որ ԱՄՆ-ի նկատմամբ վստահութիւնը ինչպէս Սիրիայում հրադադարի, այնպէս էլ տնտեսական պատժամիջոցների վերացման հարցում, խաբուսիկ է, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։