Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 01 Մարտի 2017 10:20

Երեւանում կայացաւ Հայաստանի եւ Իրանի ԱԳՆ-ների միջեւ հիւպատոսական 11-րդ համատեղ նիստը

Փետրւարի 27-28-ին Երեւանում կայացաւ Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնների միջեւ հիւպատոսական 11-րդ համատեղ նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի պաշտօնական կայքը:

«alikonline.ir» - Փետրւարի 27-28-ին Երեւանում կայացաւ Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնների միջեւ հիւպատոսական 11-րդ համատեղ նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի պաշտօնական կայքը:

Նիստին մասնակցեցին ՀՀ արտգործնախարարութեան, ինչպէս նաեւ ՀՀ արդարադատութեան, կրթութեան եւ գիտութեան, տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարութիւնների ներկայացուցիչները։

Նիստի մասնակիցները քննարկեցին 2015 թւականին Թեհրանում կայացած հիւպատոսական 10-րդ համատեղ նիստի ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարման ընթացքը՝ պատրաստակամութիւն յայտնելով իրենց իրաւասութիւնների շրջանակներում նպաստել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացմանը։ 

Նիստի աւարտին ՀՀ ԱԳՆ-ի հիւպատոսական վարչութեան պետ Վլադիմիր Կարմիրշալեանն ու ԻԻՀ ԱԳՆ-ի հիւպատոսական վարչութեան պետ Ալի Չեգենին ստորագրեցին փոխըմբռնման յուշագիր։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։