Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 01 Մարտի 2017 15:00

Ռոհանի. «ԷԿՕ-ն արեւելքի ու արեւմուտքի համագործակցութեան բանալին է դառնալու»

Ասիայում նորայայտ տնտեսութիւնները համաշխարհային տնտեսութեան ուղղութիւնն արեւմուտքից փոխելու են դէպի արեւելք եւ 21-րդ դարը դարձնելու են Ասիայի առաջատարութեան ժամանակաշրջանը: 

«alikonline.ir» - Ասիայում նորայայտ տնտեսութիւնները համաշխարհային տնտեսութեան ուղղութիւնն արեւմուտքից փոխելու են դէպի արեւելք եւ 21-րդ դարը դարձնելու են Ասիայի առաջատարութեան ժամանակաշրջանը: Ինչպէս տեղեկացնում է «parstoday.com»-ը`այս մասին, այսօր պակիստանի մայարաքաղաք Իսլամաբադում գումարւած Տնտեսական համագործակցութիւնների կազմակերպութեան` ԷԿՕ-ի 13-րդ գագաթնաժողովի ընթացքում իր ունեցած ելոյթում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«Աշխարհի տնտեսութեան սիրտը բաբախելու է Ասիայի մայրցամաքում եւ ԷԿՕ-ն տարածաշրջանի ապագան ձեւաւորելու գործում կրկնակի է կարեւորւելու»,- ասել է դոկտ. Ռոհանին`յաւելելով. «Իրանն իր տնտեսական ու գիտական ներուժով կատարելու է ԷԿՕ-ի անդամների միջեւ միասնականութեան ամրապնդման ուղղութեամբ իր դերակատարութիւնը»:

Հանրապետութեան նախագահն ընդգծել է, որ Իրանը ողջունում է տարբեր բնագաւառներում ԷԿՕ-ի անդամ երկրների հետ համագործակցութեան ընդլայնումը:

«ԷԿՕ-ն անվտանգ տարածաշրջան կերտելու համար յարմար ենթահող է համարւում: Հաւաքական անվտանգութեան շրջանակում ԷԿՕ-ի անդամ երկրների բարգաւաճումը հնարաւոր կը դառնայ»,- յայտարարել է դոկտ. Ռոհանին:

Նշենք, որ ԷԿՕ-ի անդամ երկրների 13-րդ գագաթնաժողովը մեկնարկել է այսօր` Իսլամաբադում:

Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Ուզբեկիստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Աֆղաստանը ԷԿՕ-ի անդամ 10 երկրներն են:

 

 

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։