Հա

Քաղաքական

Շաբաթ, 04 Մարտի 2017 14:30

Իրանական ռազմական ինքնաթիռը դարւայ 10 լաւագոյնների շարքում

Ռուսական «Sputnik» լրատւական գործակալութիւնը նշել է, որ իրանական արտադրութեան «Ղահեր 313» ռազմական ինքնաթիռը 21-րդ դարի 10 լաւագոյն ինքնաթիռներից մէկն է:

«alikonline.ir» - Ռուսական «Sputnik» լրատւական գործակալութիւնը նշել է, որ իրանական արտադրութեան «Ղահեր 313» ռազմական ինքնաթիռը 21-րդ դարի 10 լաւագոյն ինքնաթիռներից մէկն է: Գրում է «parstoday.com»-ը:

«Sputnik»-ը 2013 թւականին ներկայացւած եւ արտադրութեան փուլում գտնւող իրանական «Ղահեր 313» ռազմական ինքնաթիռը դասել է 21-րդ դարի հինգերորդ սերնդի լաւագոյնների առաջին տասնեակում:

Լրատւական գործակալութեան կողմից ներկայացւած հինգերորդ սերնդի լաւագոյն ռազմական ինքնաթիռների շարքում յիշատակւած են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Բրիտանիայի ու Հնդկաստանի արտադրած ինքնաթիռները:

Ցուցակը գլխաւորում է ամերիկեան բազմանպատակ «F 22» ռազմական ինքնաթիռը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։