Հա

Քաղաքական

05/03/2017 - 09:40

Դոկտ. Զարիֆ. «ԱՊՀ անդամ բոլոր երկրներն Իրանի համար ունեն ռազմավարական բացառիկ նշանակութիւն»

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը կարեւորել է էներգետիկ ոլորտում Իրանի եւ ԱՊՀ երկրների համագործակցութիւնը՝ նշելով, որ էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցութիւնների ընդլայնումն այս տարածաշրջանը կը դարձնի աշխարհի էներգետիկ մայրաքաղաքը:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը կարեւորել է էներգետիկ ոլորտում Իրանի եւ ԱՊՀ երկրների համագործակցութիւնը՝ նշելով, որ էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցութիւնների ընդլայնումն այս տարածաշրջանը կը դարձնի աշխարհի էներգետիկ մայրաքաղաքը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յայտարարել է ԱՊՀ անդամ երկրների դեսպանների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Շնորհաւորելով այդ երկրների անկախութեան 25-ամեակի կապակցութեամբ, դոկտ. Զարիֆը 20-րդ դարի նշանակալի իրադարձութիւններից է համարել նորանկախ երկրների ձեւաւորումը:

Անդրադառնալով անցեալ 25 տարիների ընթացքում Իրանի եւ ԱՊՀ երկրների միջեւ ամենատարբեր ոլորտներում ձեւաւորւած համագործակցութեանը, ԱԳ նախարարը նշել է, որ դրանք նպաստել են տարածաշրջանի կայունութեանն ու անվտանգութեանը:

Նա յատկապէս կարեւորել է էներգետիկ ոլորտում համագործակցութիւնը. «Էներգետիկ ոլորտում յարաբերութիւնների ընդլայնումը այս տարածաշրջանը կարող է վերածել Ասիայի ամենակայուն եւ զարգացող շրջաններից մէկին՝ այն դարձնելով աշխարհի էներգետիկ մայրաքաղաքը»,- ասել է դոկտ. Զարիֆը:

ԱԳ նախարարը ծայրայեղականութիւնն ու ահաբեկչութիւնը համարել է սահմաններ չճանաչող երեւոյթ, որը մտահոգում է բոլոր երկրներին: Դրա դէմ պայքարի համար նա կարեւորել է համատեղ ջանքերի ներդրումը:

«Անկախութեան առաջին իսկ օրից, Իրանն իր ողջ հնարաւորութիւնները տրամադրել է բարեկամ ու հարեւան երկրներին՝ նրանց կայունութեանը, զարգացմանն ու անվտանգութեանը նպաստելու համար»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ յաւելելով, որ ԱՊՀ անդամ բոլոր երկրներն Իրանի համար ունեն ռազմավարական բացառիկ նշանակութիւն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։