Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 06 Մարտի 2017 09:50

Ալիեւը՝ Թեհրանում

Թեհրան է այցելել Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը:

Ինչպէս տեղեկացնում են իրանական լրատւամիջոցները՝ երէկ տեղի է ունեցել նրա հանդիպումը Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ:

«alikonline.ir» - Թեհրան է այցելել Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը:

Ինչպէս տեղեկացնում են իրանական լրատւամիջոցները՝ երէկ տեղի է ունեցել նրա հանդիպումը Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի հետ:

Անդրադարձ է կատարւել նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, այդ թւում, նաեւ, ԼՂ-ի հակամարտութեանը: Նախագահ Ռոհանին մասնաւորապէս նշել է, որ ԼՂ-ի հիմնախնդրի քաղաքական ճանապարհով լուծումը չունի որեւէ այլընտրանք:

Հանդիպմանը, կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման հետ կապւած թեմաներ, որից յետոյ երկու նախագահները հանդէս են եկել համատեղ մամլոյ ասուլիսով: 

Երէկ՝ Իլհամ Ալիեւին ընդունել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին:

Հանդիպմանը, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը բարձր է գնահատել երկու երկրների յարաբերութիւնը՝ նշելով, որ դրանք նեարդայնացնում են թշնամիներին. «Սիոնիստական չարագործ ռեժիմն առաւել քան ուրիշ թշնամիները փորձում է թուլացնել Իրանի ու Ադրբեջանի եղբայրական յարաբերութիւնները»,- յատուկ ընդգծել է այաթ. Խամենէին:

Նշենք, որ Իլհամ Ալիեւի այցի շրջանակում փորձնական շահագործման է յանձնւել իրանական Աստարան ադրբեջանական Աստարային կապող երկաթգիծը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։