Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 07 Մարտի 2017 13:00

Սպորտի նախարարը հանդիպել է Իրանում ՀՀ դեսպանի հետ

Իրանի սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար Մասուդ Սոլթանիֆարը երէկ՝ մարտի 7-ին հանդիպել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հետ:

«alikonline.ir» - Իրանի սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար Մասուդ Սոլթանիֆարը երէկ՝ մարտի 7-ին հանդիպել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում նա նշել է, որ հաշւի առնելով երկու երկրների միջեւ առկայ պատմական համտեղութիւններն ու յարաբերութիւնները, Իրանը ձգտում է ընդլայնել իր համագործակցութիւնը Հայաստանի հետ:

«Երկու երկրների տնտեսական եւ մշակութային յարաբերութիւններն ընդլայնւում են, եւ թւում է, թէ առկայ է անհրաժեշտ ներուժ՝ այլ ասպարէզներում եւս ընդլայնելու երկկողմ յարաբերութիւնները»,- ասել է նախարարը՝ յաւելելով, որ երկու երկրների միջեւ փոխգործակցութեան փաստաթղթերի վաւերականութեան ժամկէտը երկարաձգւել է, ինչը կարող է նպաստել Թեհրան-Երեւան յարաբերութիւնների ընդլայնմանը:

Սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարարն առաջրկել է, որ 2017 թւականի ընթացքում, տարբեր մարզաձեւերում, երկու երկրների թիմերի միջեւ կազմակերպւեն ընկերական հանդիպումներ:

Անդրադառնալով տարածաշրջանի որոշ երկրներում բռնութեան տարածմանը, Սոլթանիֆարը կարծիք է յայտնել, որ Իրանի եւ Հայսատանի երիտասարդները, քաղաքացիական նախաձեռնութիւնների շրջանակում, կարող են հանդէս գալ այդ երեւոյթի դէմ:

Արտաշէս Թումանեանն էլ իր գոհունակութիւնն է յայտնել երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման կապակցութեամբ, եւ նախարարին է փոխանցել ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարարի՝ Հայաստան այցելութեան հրաւէրը: Նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է բոլոր բնագաւառներում համագործակցութեան համար, եւ ողջունել է երկու երկրների մարզական թիմերի միջեւ ընկերական հանդիպումներ անց կացնելու գաղափարը:

Նա նշել է, որ Պարտադրեալ պատերազմի նահատակների թւում կան բազմաթիւ հայ նահատակներ, որոնց ընտանիքներին ամէն տարի, այցելում է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը: Դեսպանի կարծիքով՝ այս փաստը երկու ժողովրդների բարեկամութեան ապացոյցն է:

Դեսպանը նշել է, որ անկայուն այս տարածաշրջանում Իրանը բարի ժողովուրդ ունեցող ապահով երկիր է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։