Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 07 Մարտի 2017 13:50

Հանրապետութեան նախագահ. ««Դիմադրողական տնտեսութիւն»-ը երկրի հզօրութեան գրաւականն է»

««Դիմադրողական տնտեսութեան» շրջանակում, տարեսկզբին մենք յայտարարել էինք, որ մտադիր ենք բանկային վարկերի միջոցով ակտիւացնել կիսով չափ աշխատող 7500 ձեռնարկութեանը: Այդ թիւը, սակայն, այսօր հասել է 22 հազար 500-ի»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ շարունակւելու է «Դիմադրողական տնտեսութեան» ուղին, քանզի այն երկրի հզօրութեան գրաւականն է:

«alikonline.ir» - Մինչ տարեվերջ կառավարութիւնը համապարփակ զեկոյց կը ներկայացնի անցեալ 3.5 տարիների ընթացքում «Դիմադրողական տնտեսութեան» ասպարէզում կատարւած աշխատանքների վերաբերեալ: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ Բանիմացների ժողովի 5-րդ շրջանի երկրորդ նիստի լուսանցքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

««Դիմադրողական տնտեսութեան» շրջանակում, տարեսկզբին մենք յայտարարել էինք, որ մտադիր ենք բանկային վարկերի միջոցով ակտիւացնել կիսով չափ աշխատող 7500 ձեռնարկութեանը: Այդ թիւը, սակայն, այսօր հասել է 22 հազար 500-ի»,- ասել է նախագահը՝ յաւելելով, որ շարունակւելու է «Դիմադրողական տնտեսութեան» ուղին, քանզի այն երկրի հզօրութեան գրաւականն է:

Դոկտ. Ռոհանին խօսել է նաեւ համապետական նշանակութեան առաջիկայ ընտրութիւնների մասին:

Անդրադառնալով Իրանի նախագահական ընտրութիւնների իբր ազատ չլինելու վերաբերեալ ամերիկացի պաշտօնեայների յայտարարութեանը, նախագահն ասել է, որ ընտրութիւններն Իրանում ազատ, արդար եւ ժողովրդավարական են:

«Ընտրութիւններն Իրանում ազատ, արդար, մրցակցային եւ ժողովրդավարական են: Կարծում եմ, թէ նրանք, ովքեր քննադատում են Իրանում անց կացւող ընտրութիւնները պէտք է նախ դիտարկեն իրենց երկրում անց կացւող ընտրութիւններն ու այդ կապակցութեամբ ունեցած խնդիրները»,- նշել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով. «ԱՄՆ-ի վերջին ընտրութիւններից բողոքում էին երկու թեկնածուներն էլ: Ընտրւած նախագահը, ընտրութիւններից առաջ կասկած էր յայտնել դրանց արդարացի լինելու մասին, այնպէս որ՝ ամերիկացիներին անհրաժեշտ է նախ բարեփոխել իրենց ընտրական համակարգը»:

Նա ընտրութիւններին ժողովրդի 70-73 տոկոսանոց մասնակցութեան ցուցանիշը համարել է դարնց ազատ եւ թափանցիկ լինելու ապացոյցը:

«Մասնակցութեան նման ցուցանիշը վկայում է այն մասին, որ ժողովուրդը հաւատում է ընտրութիւններին»,- եզրակացրել է Հանրապետութեան նախագահաը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։