Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 08 Մարտի 2017 10:00

ԵԱՏՄ-ն վաւերացրեց Իրանի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծումը

ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետների հերթական նիստը երէկ՝ մարտի 7-ին գումարւեց Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում: Նիստին մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսիայի ու Ղրղզստանի վարչապետները:

«alikonline.ir» - ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետները վաւերացրեցին Իրանի հետ ազատ առեւտրի գօտու ստեղծման համաձայնագրի մշակումը: Այս մասին տեղեկացնում է «parstoday.com»-ը՝ ԻՌՆԱ-ին յղումով:

ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետների հերթական նիստը երէկ՝ մարտի 7-ին գումարւեց Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում: Նիստին մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսիայի ու Ղրղզստանի վարչապետները:

Բիշկեկում գումարւած նիստում քննարկւեց ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջեւ համագործակցութիւնների ընդլայնման, ինչպէս նաեւ անդամ երկրների կարողութիւններն ու համագործակցութեան ներուժն այլ երկրների հետ միութեան համագործակցութիւնների ընդլայնման ուղղութռամբ ծառայեցնելու հետ կապւած հարցեր:

Բիշկեկեան նիստում ստորագրւեցին մի քանի փաստաթղթեր, այդ թւում՝ ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջեւ զուգամերձութեան հնարաւորութիւն ստեղծող տնտեսական բնագաւառների յստակեցման փաստաթուղթը:

Յիշեցնենք, որ Իրանն ու ԵԱՏՄ-ն տնտեսական համագործակցութիւնների շրջագծում բանակցութիւններ են վարել, որպէսզի առաջին փուլում հանգեն ժամանակաւոր համագործակցութեան մի ծրագրի:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։