Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 08 Մարտի 2017 14:40

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Անհրաժեշտ է պահպանել անտառները շահամոլների ոտնձգութիւններից»

Այաթ. Խամենէին դեղաբոյսերով հարուստ կանաչապատ տարածքներն ու երկրի հիւսիսային շրջանի անտառները համարել է Իրանի բնական լանգշաֆտի առանձնայատկութիւններից մէկը՝ կարեւորելով դրանց պահպանութիւնը:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդն այսօր առաւօտեան պտղատու երկու ծառ է տնկել, որից յետոյ խօսել է կանաչապատ տարածքների կարեւորութեան եւ դրանց պահպանման անհրաժեշտութեան մասին: Այս մասին տեղեկանում ենք Իսլ. յեղափոխութեան առաջնորդի գրասենեակի պաշտօնական կայքից:

Այաթ. Խամենէին դեղաբոյսերով հարուստ կանաչապատ տարածքներն ու երկրի հիւսիսային շրջանի անտառները համարել է Իրանի բնական լանգշաֆտի առանձնայատկութիւններից մէկը՝ կարեւորելով դրանց պահպանութիւնը:

«Երկրի հիւսիսային շրջանների արժէքաւոր անտառները համարւում են աշխարհի բացառիկ անտառածացք տարածքներից: Այդուհանդերձ, մի խումբ շահամոլ, անտեսելով ազգային շահը, ոչնչացնում են դրանց: Անհրաժեշտ է այդ անտառները պահպանել ոտնձգութիւններից»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով, որ անտառների եւ կանաչածածկ տարածքների պահպանման գործով զբաղւող կառոյցների աշխատակիցները պէտք է գիտակցեն իրենց աշխատանքի կարեւորութիւնը:

Խօսելով իրանական մրգերի բացառիկ յատկութիւնների մասին, այաթ. Խամենէին մրգերի ներմուծումն համարել է սխալ՝ նշելով, որ երկրի պատասխանատուներն անհրաժեշտութեան դէպքում միայն պէտք է արտօնեն մրգերի ներմուծումը:

Այաթ. Խամենէին ծառատնկութիւնը համարել է Իրանի մայր բնութեան նկատմամբ յարգանքի խորհրդանիշ՝ ընգծելով, որ բոլորը պէտք է գիտակցեն Աստւածատուր այդ բարիքի արժէքը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։