Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 09 Մարտի 2017 10:30

Թեհրանն ու Դոհան մտադիր են ընդլայնել երկկողմ առեւտրակ-տնտեսական յարաբերութիւնները

Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ մարտի 8-ին Կատարի մայաքաղաք Դոհայում հանդիպել է այդ երկրի էմիրի՝ Շէյխ Թամիմ բին Համդ Ալ Սանիի հետ:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ մարտի 8-ին Կատարի մայաքաղաք Դոհայում հանդիպել է այդ երկրի էմիրի՝ Շէյխ Թամիմ բին Համդ Ալ Սանիի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպմանը կողմերը զրուցել են երկկողմ յարաբերութիւնների մասին՝ կարեւորելով երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական յարաբերութիւնների ընդլայնումը: Նրանք անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին եւ ընդհանուր մտահոգութիւններին:

Նշենք, որ իր մէկօրեայ այցի ընթացքում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը հանդիպել է նաեւ Կատարի իր գործընկերոջ՝ Մոհամմեդ բին Աբդօլրահման բին Ջասեմ Ալ Սանիի հետ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։