Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 09 Մարտի 2017 12:20

Իրանի ԿԲ-ի նախագահը բացատրութիւն է ներկայացրել Լիւկզեմբուրգում Իրանի ակտիւների սառեցման մասին

Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Վալիօլլահ Սէյֆը բացատրութիւն է ներկայացրել Լիւկզեմբուրգում Իրանի ակտիւների սառեցման լուրի մասին:

Նա, այսօր, համացնցում հրապարակել է գրութիւն՝ նշելով, որ այդ կապակցութեամբ շրջանառւող որոշ լուրերը եւ արտայայտւած տեսակէտները յաւաստի չեն:

«alikonline.ir» - Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Վալիօլլահ Սէյֆը բացատրութիւն է ներկայացրել Լիւկզեմբուրգում Իրանի ակտիւների սառեցման լուրի մասին:

Նա, այսօր, համացնցում հրապարակել է գրութիւն՝ նշելով, որ այդ կապակցութեամբ շրջանառւող որոշ լուրերը եւ արտայայտւած տեսակէտները յաւաստի չեն:

Վալիօլլահ Սէյֆը գրել է, որ սառեցւած ակտիւները 1378-1386 թթ. (1999-2007 թթ.) ընթացքում Իրանի ԿԲ-ի կողմից,  3.6 մլրդ. դոլար արժողութեամբ գնւած արժեթղթերի մի մասն են կազմում: Ըստ նրա՝ ԿԳ-ն այդ արժեթղթերը ձեռք է բերել այն ժամանակ, երբ դեռ Իրանի դէմ չէր գործադրւել «U-Turn» կոչւող պատժամիջոցը եւ այդ արժեթղթերին որեւէ վտանգ չէր սպառնում:

Նա նախկին նախագահ Ահմադինեժադի կառավարութեանն անուղղակիօրէն մեղադրել է այդ գումարները ճիշտ չտնօրինելու գործում. «Թւում է, թէ նախքան այդ պատժամիջոցի սահմանումը հնարաւոր էր յիշեալ գումարների տեղաշարժը, սակայն, ինչ-որ պատճառով, այդ պահը չի օգտագործւել»,- գրել է ԿԲ-ի նախագահը:

Նշենք, որ ամերիկեան կողմի պահանջով Լիւկզեմբուրգն այդ երկրում ի պահ դրւած Իրանի ակտիւներից 1.6 մլրդ դոլարը սառեցրել է: Այդ գումարը պէտք է վճարւի իբր Իրանի մասնակցութեամբ կազմակերպւած ահաբեկչական գործողութիւններից տուժած ԱՄՆ-ի քաղաքացիների ընտանիքներին:

Իրանը յոյսով է, որ Լիւկզեմբուրգի դատարնը կը մերժի ամերիկեան կողմի պահանջը:

Յարակից Հրապարակումներ

  • Իրանն ու Հայաստանը ընդլայնում են համագործակցութիւնն ապահովագրութեան ոլորտում
    Իրանն ու Հայաստանը ընդլայնում են համագործակցութիւնն ապահովագրութեան ոլորտում

    Փետրւարի 9-ին ՀՀ Կենտրոնական բանկ է այցելել Իրանի Կենտրոնական ապահովագրութեան գլխաւոր տնօրէն Աբդօլնասեր Հեմմաթիի գլխաւորած պատւիրակութիւնը, որի կազմում են եղել Իրանի ապահովագրական ոլորտը ներկայացնող առաջատար ընկերութիւնների ղեկավարները: Այս մասին տեղեակցնում է «panorama.am»-ը վկայակոչելով ՀՀ Կենտրոնական բանկի լրատւական ծառայութեանը:

  • Ռիալին փոխարինման է գալիս թումանը
    Ռիալին փոխարինման է գալիս թումանը

    Կառավարութիւնն իր դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում հաւանութիւն է տւել դրամական բարեփոխումներ անցկացնելու մասին Կենտրոնական բանկի ներկայացրած բանաձեւին:
    Այսպիսով, Իրանի ազգային արժոյթը ռիալից վերածւելու է թումանի (1 թուման=10 ռիալ): Սա, երկրում դրամական ռեֆորմներ անցկացնելու առաջին քայլն է, որը նախատեսում է ազգային արժոյթից պակսեցնել մէկ զրօ:

  • Միւնխէնում բացւելու են «Խաւարմիանէ» եւ «Սինա» բանկերի մասնաճիւղերը
    Միւնխէնում բացւելու են «Խաւարմիանէ» եւ «Սինա» բանկերի մասնաճիւղերը

    Իրան-Եւրոպա բանկային համակարգերի միջեւ յարաբերութիւններ հաստատելու համար անհրաժեշտ է առկայ խոչընդոտների վերացումը: Այդ կապակցութեամբ Իրանի Կենտրոնական բանկի պատասխանատուները երէկ՝ սեպտեմբերի 4-ին հանդիպել են Գերմանիայի Բաւարիա նահանգի պաշտօնատարների հետ: Բանակցութիւնների արդիւնքում որոշւել է Գերմանիայի Միւնխէն քաղաքում բացել Իրանի երկու մասնաւոր բանկերի մասնաճիւղեր:

  • Իրանը կարող է ԱՄՆ-ի դէմ հայց ներկայացնել միջազգային դատարան
    Իրանը կարող է ԱՄՆ-ի դէմ հայց ներկայացնել միջազգային դատարան

    «Մենք ի սկզբանէ յայտարարել ենք, որ չենք ընդունում ամերիկեան դատարանների որոշումներն ու Իրանի ունեցւածքի դէմ ոտնձգութեան որոշումը հակաօրինական ենք համարում, քանի որ այն հակասում է միջազգային օրէնքներին»,- նշել է դոկտ. Զարիֆը՝ յաւելելով, որ այս մասին տեղեկացրել է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերիին:

  • Իրանական բանկերի մի մասը միացւել է SWIFT համակարգին
    Իրանական բանկերի մի մասը միացւել է SWIFT համակարգին

    Իրանական մի շարք բանկեր կրկին միացւել են SWIFT միջազգային վճարային համակարգին այն բանից յետոյ, երբ Թեհրանի վրայից հանւել են միջազգային պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալութիւնը՝ յղում կատարելով կազմակերպութեան ներկայացուցիչներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։