Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Մարտի 2017 10:10

ՌԴ ԱԳՆ. «Իրանը չի խախտել Միջուկային գործարքը»

Իրանը չի խախտել Միջուկային գործարքը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնը՝ նշելով, որ Իրանի կողմից ծովային բալիստիկ հրթիռի փորձարկումը չի հակասում Միջուկային համապարփակ համաձայնագրի դրոյթներին:

«alikonline.ir» - Իրանը չի խախտել Միջուկային գործարքը: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ յայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնը՝ նշելով, որ Իրանի կողմից ծովային բալիստիկ հրթիռի փորձարկումը չի հակասում Միջուկային համապարփակ համաձայնագրի դրոյթներին:

«Իրանն այս փորձարկումով չի խախտել իր ստանձնած պարտաւորութիւնները, քանի որ դա չի արգելւել Միջուկային համապարփակ համաձայնագրով կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւով»,- Ռուսական «Interfax» գործակալութեանն ասել է ՌԴ ԱԳՆ-ի աղբիւրը:

Աւելի վաղ, ՌԴ փոխարտգործնախարար Սերգէյ Ռիաբակովը եւս յայտարարել էր, որ Իրանի հրթիռային փորձարկումները չեն հակասում Միջուկային գործարքին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձեւին:

«ՄԱԿ-ի ԱԽ-ի թիւ 2231 բանաձեւն Իրանին չի արգելում կատարել նման փորձարկումներ: Այս բանաձեւն ընդամենն Իրանին կոչ է անում խուսափել այնպիսի հրթիռների փորձարկումից, որոնք կարող են օգտագործւել միջուկային գլխիկներ տեղափոխելու համար»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ յաւելելով, որ տրամաբանութիւնը յուշում է, որ այս պահանջն արգելք չի ենթադրում եւ այս հասկացութիւնները տարբերւում են միմեանցից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։