Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Մարտի 2017 10:30

Բահրամ Ղասեմի. «Եռեակ կղզիներն Իրանի անքատելի մասն են»

Պարսից ծոցի եռեակ կղզիների նկատմամբ Իրանի իշխանութիւնը յաւիտենական, անհերքելի իրականութիւն է: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի յայտարարել է Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«alikonline.ir» - Պարսից ծոցի եռեակ կղզիների նկատմամբ Իրանի իշխանութիւնը յաւիտենական, անհերքելի իրականութիւն է: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի յայտարարել է Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Անդրադառնալով Պարսից ծոցի իրանական եռեակ կզիների՝ Աբումուսայի, Մեծ Թոմբի եւ Փոքր Թոմբի նկատմամբ Արաբական լիգայի ԱԳ նախարարների հերթական նիստի եզրափակիչ հաղորդագրութեան մէջ տեղ գտած անհիմն յայտարարութեանը, Բահրամ Ղասեմին նշել է, որ նման անհիմն յայատարարութիւնները չեն կարող հարցականի տակ տանել Իրանի իշխանութիւնն այդ կղզիների նկատմամաբ:

«Իրանի իշխանութիւնն այդ կղզիների նկատմամբ յաւիտենական, անհերքելի իրականութիւն է»,- ասել է Իրանի ԱԳ նախարարութեան մամլոյ խօսնակը:

Բահրամ Ղասեմին անդրադարձել է նաեւ Արաբական երկրների ներքին գործերին միջամտելու մասին, Իրանին հասցէագրւած անհիմն մեղադրանքներին. «Իրանը երբեւէ չի միջամտել որևէ երկրի ներքին գործերին, եւ առհասարակ նման միջամտութեան կարիքը չի զգում: Իրանին հասցէագրւած նման անհիմն մեղադրանքները փախուստի փորձարկւած, անօգուտ միջոցներ են, որոնց նպատակը որոշ երկրների ներքին խնդիրներն ուրիշներին վերագրելն ու սեփական ձեռքերով ստեղծւած ճահճուտից փրկւելու  ապարդյուն ջանքեր են»,- նշել է նա:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։