Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Մարտի 2017 09:50

Բահրամ Ղասեմին արձագանգել է ԱՄՆ-ի հնչեցրած մեղադրանքներին. «ԱՄՆ-ն է տարածաշրջանի անկայունութեան հիմնական պատճառը»

Արձագանգելով ԱՄՆ-ի ԶՈՒ-ի կենտրոնական շտաբի հրամանատար Ջոզէֆ Վոթելի հակաիրանական յայտարարութեանը, Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին Միացեալ Նահանգների տարածաշրջանային չկշռադատւած քաղաքականութիւնն է համարել Մերձաւոր Արեւելքի անկայունութեան հիմնական պատճառը:

«alikonline.ir» - Արձագանգելով ԱՄՆ-ի ԶՈՒ-ի կենտրոնական շտաբի հրամանատար Ջոզէֆ Վոթելի հակաիրանական յայտարարութեանը, Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին Միացեալ Նահանգների տարածաշրջանային չկշռադատւած քաղաքականութիւնն է համարել Մերձաւոր Արեւելքի անկայունութեան հիմնական պատճառը: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Յիշեցենք, որ գեներալ Ջոզէֆ Վոթելն Իրանին համարել է մերձարեւելեան տարածաշրջանի կայունութեան ամենամեծ  սպառնալիքը. «Իմ կարծիքով՝ Իրանը աշխարհի այդ մասում մեծ վտանգ է ներկայացնում կայունութեան համար: Գերիշխանութեան հասնելու համար Իրանի իշխանութիւնները դիմում են իրավիճակն ապակայունացնող քայլերի»,- նշել է ամերիկացի գեներալը:

«Տարածաշրջանում առկայ լարւածութիւնն ամերիկացի պետայրերի սխալ եւ միջամտողական քաղաքականութեան արդիւնքն է: Սխալներ, որոնք ամբողջատիրական նկրտումների, ռազմավարական նշանակութեան այս տարածաշրջանի նկատմամբ ճանաչողութեան պակասի եւ սիոնիստական ռեժիմի անվերապահ հովանաւորութեան անմիջական արդիւնքն են»,- ասել է Ղասեմին՝ յիշեցնելով, որ Մերձաւոր Արեւելքում ահաբեկչական խմբաւորումների ձեւաւորումն ու տարածումը հէնց այդ սխալների արդիւնքն է:

Անդրադառնալով տարածաշրջանի ժողովրդների, մասնաւորաբար Իրանի ժողովրդի նկատմամաբ անցեալ տասնամեակների ընթացքում ԱՄՆ-ի վարած սխալ, թշնամական քաղաքականութեանը, Բահրամ Ղասեմին ասել է. «ԱՄՆ-ի կառավարութիւնը, որպէս տարածաշրջանի որոշ երկրների արդիական սպառազինութեան հիմնական մատակարարը, առանցքային դերակատարութիւն ունի տարածաշրջանում լարւածութեան աճի, ճգնաժամերի հրահրման եւ Արեւմտեան Ասիայի որոշ երկրներում բռնաճնշումների սաստկացման գործում: Քաղաքականութիւն, որի աղէտալի հետեւանքներն այսօր նկատելի են ողջ տարածաշրջանում, եւ որի մասին կարող է իր գնահատականը տալ միջազգային հանրութիւնը»,- եզրակացրել է Ղասեմին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։