Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Մարտի 2017 12:40

Ներկայացւեց իրանական արտադրութեան առաջին արդիական տանկը

Այսօր՝ մարտի 12-ին, Իրանի պաշտպանութեան նախարար գեներալ Հոսէյն Դեհղանի մասնակցութեամբ տեղի է ունեցել իրանական արտադրութեան առաջին արդիական տանկի՝ «Քարար»-ի շնորհանդէսը:

«alikonline.ir» - Այսօր՝ մարտի 12-ին, Իրանի պաշտպանութեան նախարար գեներալ Հոսէյն Դեհղանի մասնակցութեամբ տեղի է ունեցել իրանական արտադրութեան առաջին արդիական տանկի՝ «Քարար»-ի շնորհանդէսը: Այս մասին տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները:

Արարողութեան ընթացքում, գեներալ Դեհղանը խօսելով Իրանի պաշտպանական ռազմավարութեան մասին, նշել է, որ զրհապատ տեխնիկայի արդիականացումն այդ ռազմավարութեան կարեւորագոյն բաղադրիչներից մէկն է, եւ «Քարար» արդիական տանկը կարող է առանցքային դերակատարութիւն ունենալ այդ ռազմավարութեան իրագործման գործընթացում:

Նշենք, որ «Քարար» արդիական տանկն ամբողջովին նախագծւել եւ արտադրւել է Իարնի պաշտպանութեան նախարարութեան մասնագէտների միջոցով: Այն օժտւած է էլեկտրա-օպտիկական կրակի եւ տարածութեան գնահատման լազերային համակարգերով, բալիստիկ համակարգչով, ցերեկային ու գիշերային ժամերին շարժուն եւ անշարժ թիրախները խոցելու հնարաւորութիւններով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։