Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Մարտի 2017 13:00

Դոկտ. Լարիջանի. «Սիրիական ճգնաժամի թիկունքում կանգնած է Իսրայէլը»

Տարածաշրջանում, հրահրւող արկածախնդրութեան հիմնական նապատակը դիմադրութեան ճակատի եւ դրան պաշտպանող երկրներին ծնգի բերելն է: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, այսօր, Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ընթացքում յատարարել է խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

«alikonline.ir» - Տարածաշրջանում, հրահրւող արկածախնդրութեան հիմնական նապատակը դիմադրութեան ճակատի եւ դրան պաշտպանող երկրներին ծնգի բերելն է: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, այսօր, Իսլ. խորհրդարանի հերթական նիստի ընթացքում յատարարել է խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

«Ակնյայտ է, որ սիրիական ճգնաժամի թիկունքում կանգանծ է Իսրայէլը: Սիրիայում, խաղաղութեան հաստատման համար, այդ երկիրն առաջ է քաշում նախապայմանները՝ բացայայտելով, որ Սիրիայի դէմ պատերազմը, նոյն ինքը՝ դիմադրութեան դէմ պատերազմն է»,- նշել է դոկտ. Լարիջանին:

Անդրադառնալով նախօրէին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուի հակաիրանական ստահոտ յայտարարութիւններին, Իսլ. խորհրդարանի նախագահն ասել է, որ սիոնիստներից ստից բացի, այլ բան չպէտք է սպասել:

«Այս հանդիպման ժամանակ Իսրայէլի վարչապետը տարօրինակ յայատարարութիւններ է արել, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ: Նա փոձել է խեղաթիւրել իրանցիների նախաիսլամական շրջանի պատմութիւնը՝ գլխիվայր ներկայացնելով իրականութիւնը: Ըստ երեւոյթի, նա ծանօթ չէ պատմութեանը եւ չի ընթերցել Հին կտակարանը: Իհարկէ, սիոնիստների մօտ երբեք չպէտք է բացառել ստախօսութիւնը»,- ասել է Իսլ. խորհրդարանի նախագահը:

Դոկտ. Լարիջանին տարածաշրջանի երկրներին կոչ է արել բաց աչքերով նայել իրողութեանը եւ թոյլ չտալ, որպէսզի իրականանայ տարածաշրջանում սեփական հեգեմոնիան պարտադրելու Իսրայէլի երազնաքը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։