Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 09:30

Բահրամ Ղասեմի. «Ահաբեկիչներն իրենց ձախողումների վրեժը լուծում են Սիրիայի անմեղ ժողովրդից»

«Ահաբեկիչներն իրենց ձախողումների վրէժը լուծում են Սիրիայի անմեղ ժողովրդից»,- նշել է Բահրամ Ղասեմին՝ յաւելելով, որ Սիրիայում եւ Իրաքում ահաբեկիչները յայտնւել են նեղ կացութեան մէջ, որն այդ երկրների բանակների, ժողովորդային ուժերի եւ դիմադրութեան ուժերի գործողութիւնների արդիւնքն է:

«alikonline.ir» - Իրանը պաշտօնապէս դատապարտել է երէկ՝ մարտի 15-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրականացւած ահաբեկչական գործողութիւնները: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Քաղաքական եւ ռազմական ճակատներում իւրաքանչիւր ձախողումից յետոյ, բոլորի համար ճանաչւած ահաբեկիչները փորձում են ահաբեկչական կոյր գործողութիւնների միջոցով անկարեւոր ձեւացնել իրենց ձախողումները»,- անդրադառնալով Դամասկոսում իրականացւած ահաբեկչական գործողութիւններին՝ յայտարարել է Իրանի ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

«Ահաբեկիչներն իրենց ձախողումների վրէժը լուծում են Սիրիայի անմեղ ժողովրդից»,- նշել է նա՝ յաւելելով, որ Սիրիայում եւ Իրաքում ահաբեկիչները յայտնւել են նեղ կացութեան մէջ, որն այդ երկրների բանակների, ժողովորդային ուժերի եւ դիմադրութեան ուժերի գործողութիւնների արդիւնքն է:

«Անկասկած նման անմարդկային յանցագործութիւններն անկարող են նոր լիցք հաղորդել նրանց կիսամեռ գոյութեանը»,- եզրակացրել է Բահրամ Ղասեմին:

Նշենք, որ երէկ Սիրիայի մայարքաղաք Դամասկոսում մահապարտ ահաբեկիչների իրականացրած երկու պայթիւնի արդիւնքում զոհւել է աւելի քան 40 մարդ, վիրաւորւել՝ 5 տասնեակից աւելին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։