Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 10:40

Իրանը պաշտօնապէս դարձել է Սիրիայում հրադադարի պահպանման երաշխաւորներից մէկը

Իրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ մեկտեղ պաշտօնապէս դարձել է Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը երաշխաւորող երկիր:

«alikonline.ir» - Իրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ մեկտեղ պաշտօնապէս դարձել է Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը երաշխաւորող երկիր: Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալութիւնը, վկայակոչելով Աստանայում սիրիական հակամարտութեան խաղաղ կարգաւորման շուրջ բանակցութիւններում ռուսական պատւիրակութեան ղեկավար Ալեքսանդր Լաւրենտեւին:

«Այսօրւայ (մարտի 15-«alikonline.ir») քննարկումների ամենակարեւոր արդիւնքներից է Իրանի պատւիրակութեան կողմից երաշխաւոր երկիր ձեւաչափին միանալու վերաբերեալ համաձայնագրի ստորագրումը»,- նշել է Լաւրենտեւը:

Պաշտօնեան մանրամասնել է, որ բանակցութիւնների ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում նոր սահմանադրութիւն մշակելու նախագիծը՝ հնարաւորութիւն տալով սիրիացի ժողովրդի լայն շերտերին եւս մասնակցել երկրի քաղաքական կեանքի համար կարեւորագոյն գործընթացին:

Լաւրենտեւը յաւելել է, որ ներկայում Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը համատեղ քննարկում են Սիրիայի տարածքում ընդդիմադիրներին գրոհայիններից տարանջատելու հարցը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։