Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 12:50

Դոկտ. Զարիֆ. «ԱՄՆ-ն կը հասկանայ, որ պատժամիջոցներն անօգուտ են»

Սաուդական Արաբիան եւ Իսրայէլը ցանկանում էին կանխել Միջուկային գործարքի կայացումը: Այս մասին, ըստ ԻՍՆԱ-ի «Almayadeen» հեռուստալիքի հետ զրոյցի ժամանակ նշել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Սաուդական Արաբիան եւ Իսրայէլը ցանկանում էին կանխել Միջուկային գործարքի կայացումը: Այս մասին, ըստ ԻՍՆԱ-ի «Almayadeen» հեռուստալիքի հետ զրոյցի ժամանակ նշել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«Սաուդական Արաբիան եւ Իսրայէլը փորձում էին կանխել Միջուկային գործարքի կայացումը, իսկ դրա կայացումից յետոյ էլ փորձում էին կանխել դրա իրագործումը»,- ասել է դոկտ. Զարիֆը՝ յաւելելով. «ԱՄՆ-ի նոր կառավարութիւնն էլ ի վերջոյ կը հասկանայ, որ Իրանի դէմ կիրառւող պատժամիջոցներն անօգուտ են, եւ Միջուկային գործարքի ամբողջական իրագործումը լաւագոյն տարբերակն է»:

Նա նշել է, որ ներկայ դրութեամբ, Իսրայէլը համարւում է աշխարհի միջուկային թիւ 1 սպառնալիքը:

Խօսելով թուրք-իրանական յարաբերութիւնների մասին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է, որ Թուրքիան Իրանի կարեւորագոյն հարեւաններից մէկն է, որի հետ Թեհրանն ունի բարեկամական յարաբերութիւններ. «Սակայն, Թուրքիան պէտք է դադարի հովանաւորել ահաբեկիչներին եւ թոյլ չտայ, որպէսզի նրանց մատակարարւի զէնք-զինամթերք»,- ընդգծել է դոկտ. Զարիֆը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։