Հա

Քաղաքական

Շաբաթ, 18 Մարտի 2017 10:20

ՄԱԿ-ը բարձր է գնահատել Իրանի միգրացիոն քաղաքականութիւնը

ՄԱԿ-ը բարձր է գնահատել Իրանի միգրացիոն քաղաքականութիւնը՝ փախստականների նկատմամբ Իրանի վերաբերմունքն համարելով «օրինակելի»: Այս մասին, ըստ «Agence France Presse»-ի՝ յայատարարել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպութեան թեհրանեան ներկայացուցչութեան ղեկավար Սիւանկա Դանափալան:

«alikonline.ir» - ՄԱԿ-ը բարձր է գնահատել Իրանի միգրացիոն քաղաքականութիւնը՝ փախստականների նկատմամբ Իրանի վերաբերմունքն համարելով «օրինակելի»: Այս մասին, ըստ «Agence France Presse»-ի՝ յայատարարել է ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպութեան թեհրանեան ներկայացուցչութեան ղեկավար Սիւանկա Դանափալան:

Նա փախստականների հետ Իրանի վերաբերմունքը, ինչպէս նաեւ երկրի սահմանները նրանց վրայ բաց պահելը համարել է «օրինակելի». «Այս մասին անհրաժեշտ չափով չի խօսւել»,- ասել է նա:

Ըստ նրա՝ չորս տասնամեակի ընթացքում Իրանը հիւրըկլալել է աւելի քան 1 մլն. գրանցւած աֆղանցի փախստականի, իսկ քաղաքացիական նախաձեռնութիւններն էլ նշում են, որ երկրում կան նաեւ առնւազն 2 մլն. չգրանցւած փախստական:

Սիւանկա Դանափալան անդրադարձել է նաեւ աֆղանցի երեխաների ուսման կազմակերպման կապակցութեամբ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիի յանձնարարականին՝ նշելով, որ հէնց այդ յանձանարարականի արդիւնքում երկրի ողջ տարածքում աֆղան երեխաների համար ստեղծւել է 15 հազար նոր դասարան:

«Իրանի կառավարութեան հետ մենք աշխատել ենք, որպէսզի փախստականներին տրամադրւի նաեւ առողջապահական ապահովագրութիւն: Նման քայլի կիրառումը կարող է օրինակելի լինել ողջ աշխարհի համար»,- նշել է նա:

Յիշեցնենք, որ ՄԱԿ-ի հրապարակած պաշտօնական տւեալների համաձայն՝ փախստականներ ընդունելու ծաւալով Իրանը համարւում է աշխարհի 4-րդ երկիրը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։