Հա

Քաղաքական

Ուրբաթ, 07 Ապրիլի 2017 17:30

Դոկտ. Զարիֆ. «Աւարտւել է խաբէութեան եւ պատասխանատւութիւնից խուսափելու ժամանակը»

Դոկտ. Զարիֆը դատապարտելով ԱՄՆ-ի միակողմանի գործողութիւնները`նշել է, որ աւարտւել է խաբէութեան եւ պատասխանատւութիւնից խուսափելու ժամանակը:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն թւիթերեան իր էջում անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծմանը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Դոկտ. Զարիֆը դատապարտելով ԱՄՆ-ի միակողմանի գործողութիւնները` նշել է, որ աւարտւել է խաբէութեան եւ պատասխանատւութիւնից խուսափելու ժամանակը:

«Որպէս քիմիական զէնքերի լայնածաւալ օգտագործման միակ զոհը (1980-ական թթ. Սադդամ Հուսէյնի կողմից), Իրանը դատապարտում է ցանկացած դէպքում այդ զէնքերի օգտագործումը»,- նշել է դոկտ. Զարիֆը` յիշեցնելով, որ 1980-ական թւականներին ԱՄՆ-ն օգնեց Սադդամին Իրանի դէմ օգտագործելու քիմիական զէնքեր. «Ապա, երկու անգամ`2003 թւականին եւ հիմա, քիմիական զէնքերի պատրւակով դիմել է չհիմնաւորւած ռազմական գործողութեան»,- յաւելել է նա:

«Սեպտեմբերի 11-ից երկու տասնամեակ անց, ԱՄՆ-ն Սիրիայի եւ Եմէնի ճակատներում կռւում է «Ալ Ղաիդա»-ի եւ ԴԱԷՇ-ի կողքին»,- գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը`ընդգծելով. «Աւարտւել է խաբէութեան եւ պատասխանատւութիւնից խուսափելու ժամանակը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։