Հա

Քաղաքական

Շաբաթ, 08 Ապրիլի 2017 13:20

Հանրապետութեան նախագահ. «Սիրիայում, իրականութիւնը պարզելու համար պէտք է ձեւաւորւի փաստահաւաք խումբ»

Հանրապետութեան նախագահը դատապարտել է ԱՄՆ-կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումն ու պահանջել է սիրիական Խան Շայխուն բնակավայրի դէմ իրագործւած քիմիական յարձակման հետ կապւած ողջ իրականաութիւնը յայտնաբերելու նպատակով ձեւաւորւի միջազգային փաստահաւաք անկողմնակալ խումբ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահը դատապարտել է ԱՄՆ-կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումն ու պահանջել է սիրիական Խան Շայխուն բնակավայրի դէմ իրագործւած քիմիական յարձակման հետ կապւած ողջ իրականաութիւնը յայտնաբերելու նպատակով ձեւաւորւի միջազգային փաստահաւաք անկողմնակալ խումբ:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին, դոկտ. Ռոհանին յայտարարել է այսօր, «Դիմադրողական տնտեսութիւն, գիւղացիական զարգածւածութիւն» համագումարի ժամանակ:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պահանջում է որպէսզի ձեւաւորւի միջազգային փաստահաւաք անկողմնակալ խումբը, որը կը պարզի թէ Սիրիայում օգտագործւած քիմիական զէնքն ո՞ւմ միջոցով եւ որտեղի՞ց է ձեռք բերւել»,- իր ելոյթում անդրադառնալով սիրիական վերջին իրադարձութիւններին նշել է դոկտ. Հասան Ռոհանին՝ յիշեցնելով, որ ՄԱԿ-ը ժամանակին յայտարարել է Սիրիայի կառավարութեան քիմիական ողջ զինանոցի ոչնչացման մասին:

Ընդգծելով, որ ԱՄՆ-ի ագրեսիան իրականացւել է անկախ պետութեան դէմ, նախագահը յիշեցրել է, որ ԱՄՆ-ի գործող իշխանութիւնները յայտարարել են, թէ իբր նպատակ ունեն պայքարել ահաբեկչութեան դէմ. «Մինչ դեռ այս յարձակումն ուրախացրել է բոլոր ահաբեկիչներին: Նրանք ողջունել են այն»,- ասել է նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։