Հա

Քաղաքական

09/04/2017 - 20:20

Հանրապետութեան նախագահը զրուցել է ՌԴ-ի եւ Սիրիայի նախագահների հետ

Դաշնակից երկու պետութիւնների առաջնորդների հետ զրոյցում Հանրապետութեան նախագահը դատապարտել է Սիրիայի դէմ ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային հարւածն`այն անւանելով ագրեսիա:

«alikonline.ir» - Սիրիայի վերջին իրադարձութիւնների հետ կապւած Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Դաշնակից երկու պետութիւնների առաջնորդների հետ զրոյցում Հանրապետութեան նախագահը դատապարտել է Սիրիայի դէմ ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային հարւածն`այն անւանելով ագրեսիա: Դոկտ. Ռոհանին շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականութեան պահպանման կարեւորութիւնը:

Բաշշար Ասադի հետ կայացած զրոյցի ընթացքում դատապարտելով խաղաղ բնակչութեան դէմ քիմիական զէնքի օգտագործումը` դոկտ. Ռոհանին յիշեցրել է, որ Սիրիան համագործակցել է ՄԱԿ-ի հետ իր քիմիական զինանոցի վերացման գործում: Նա նշել է, որ սիրիական ԶՈՒ-ի կողմից քիմիական զէնքի օգտագործման մեղադրանքն անհիմն է եւ չի համապատասխանում իրականութեանը: Հանրապետութեան նախագահը մէկ անգամ եւս շեշտել է, որ Իրանը կանգնած է Սիրիայի ժողովրդի եւ օրինական իշխանութիւնների կողքին:

Բաշշար Ասադն էլ իր երախտագիտութիւնն է յայտնել Իրանին` Սիրիայի ժողովրդին ցուցաբերած օգնութեան կապակցութեամբ եւ նշել է, որ ԱՄՆ-ի վերջին յարձակման նպատակը կրած պարտութիւններից յետոյ ահաբեկչական խմբաւորումների կորցրած հոգեկանի վերականգնումն է եղել:

Ռոհանի-Պուտին հեռախօսազրոյցի ընթացքում երկու առաջնորդներն անընդունելի են համարել Սիրիայի դէմ ԱՄՆ-ի իրականացրած ագրեսիան` կարեւորելով քիմիական զէնքի օգտագործման մասին ողջ իրականութիւնը պարզելու նպատակով միջազգային փաստահաւաք խմբի ձեւաւորման անհրաժեշտութիւնը:

Երկու նախագահները մէկ անգամ եւս պատրաստակամութիւն են յայտնել ընդլայնելու ահաբեկչութեան դէմ պայքարի գործում եւ Մերձաւոր Արեւելքում խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդմանն ուղղւած երկկողմ համագործակցութիւնները:

Յարակից լուրեր

  • Ալի Շամխանի. «ԱՄՆ-ի հետ բանակցելն անօգուտ գործ է»
    Ալի Շամխանի. «ԱՄՆ-ի հետ բանակցելն անօգուտ գործ է»

    Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանին նոր բանակցութիւններ սկսել ԱՄՆ-ի հետ:

  • Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս
    Նամակ՝ ծանօթ-անծանօթ բարեկամիս

    Տարիներ է կը խորհիմ՝ ինչպէ՞ս հաղորդակցութեան մէջ մտնեմ քեզ հետ. խաբուսիկ էիր, կʼերեւնայիր ու կʼանհետանայիր՝ ինչպէս երեւցած էիր, անսպասելի: Այնուամենայնիւ քեզ հետ պէտք է խօսէի, որովհետեւ կը հաւատամ, որ կարեւոր է հետդ բաժնեկցիլ այն ինչը կը մտատանջէ զիս, հաւատացած, որ դուն կարող ես անկեղծօրէն գործակցիլ, բառնալու մտահոգութիւնս: Հաւատացած եմ՝ կարողութիւններուդ սահմաններուն մէջ է: Եւ՝ դուն ալ շահագրգռուած պիտի ըլլաս իմանալով զիս մտահոգողը, մանաւանդ որ քեզ հարազատ միջավայրի եւ հասողութեանդ մէջ գտնուող շրջապատի մէջ պէտք է կատարուի առաքելութիւնը:

  • Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ին անյապաղ քայլեր ձեռնարկել Իսրայէլի կողմից Սիրիայի դէմ նոր աւիացիոն յարձակումները կանխելու համար
    Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ին անյապաղ քայլեր ձեռնարկել Իսրայէլի կողմից Սիրիայի դէմ նոր աւիացիոն յարձակումները կանխելու համար

    Սիրիայի արտաքին գործերի նախարարութիւնը նամակ է յղել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին ու ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերէշին՝ բարձրացնելով Իսրայէլի օդուժի կողմից Սիրիային ուղղւած աւիահարւածների հարցը: 

  • Արաբական վեհաժողովն ու միջանկեալ գործողութիւնները
    Արաբական վեհաժողովն ու միջանկեալ գործողութիւնները

    Բէյրութի հիւրընկալած Արաբական տնտեսական վեհաժողովը հիմնականում կենտրոնացաւ փախստականների եւ տեղահանւածների տունդարձի անհրաժեշտութեան վրայ: Պաշտօնական Բէյրութի առաջադրանքը ստացաւ համաարաբական համաձայնութիւն։ Անհրաժեշտութիւնը այս դէպքում միջոցներ է ենթադրում, եւ ուրեմն հիմնականում տնտեսական վեհաժողովը ֆինանսական միջոցների հայթայթումն է վերադարձի գործողութիւններ կազմակերպելու համար:

  • Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ
    Վէճ Մոսկւայի եւ Բաքւի միջեւ. ի՞նչ պէտք է ընթերցեն մեր դիւանագէտները բանակցութիւններից առաջ

    Անցած շաբաթւայ իրադարձութիւնների շարքում առանձնանում է երկու երկրների` Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների սկզբունքային երկխօսութիւնը։ Թեման` հայկական ազգանուն եւ արմատներ ունեցող Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելելն էր։ Գերատեսչութիւնները կարծիքներ եւ յայտարարութիւններ փոխանակեցին, մի շարք դիւանագէտներ արտայայտեցին իրենց դիրքորոշումները. դրանք երբեմն բաւական հետաքրքիր էին։ 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։