Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017 09:20

Իսլ. յեղեափոխութեան առաջնորդը Սիրիայի դէմ ԱՄՆ-ի ագրեսիան ռազմավարական սխալ է անւանել

«Ամերիկացիների կատարածը ռազմավարական սխալ էր: Նրանք շարունակում են կրկնել իրենց նախորդների սխալները»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

«alikonline.ir» - Նոռուզի առիթով, Իրանի ԶՈՒ-ի բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէին անդրադարձել է Սիրիայի դէմ ԱՄՆ-ի իրականացրած ագրեսիային: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Ամերիկացիների կատարածը ռազմավարական սխալ էր: Նրանք շարունակում են կրկնել իրենց նախորդների սխալները»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ նշելով, որ ԱՄՆ-ի նախկին իշխանութիւնները ստեղծեցին ԴԱԷՇ-ին, իսկ գործող իշխանութիւններն էլ նպաստում են ԴԱԷՇ-ի եւ նման ահաբեկչական խմբաւորումների հզօրացմանը:

«Եւրոպան այսօր հատուցում է թաքֆիրական ահաբեկիչներին հովանաւորելու կապակցութեամբ թոյլ տւած սխալի համար: Նրանք յայտնւել են նեղ դրութեան մէջ եւ քաղաքացիներն իրենց տներում եւ փողոցներում ապահովութիւն չունեն: ԱՄՆ-ն կրկնում է նոյն սխալը»,- ասել է այաթ. Խամենէին:

Անդրադառնալով Արեւմուտքի կողմից քիմիական զէնք կիրառելու կապակցութեամբ Սիրիայի իշխանութիւններին հասցէագրւած անհիմն մեղադրանքներին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը յիշեցրել է պարտադրեալ պատերազմի տարիները, երբ Սադդամ Հուսէյնի իշխանութիւնը նոյն այդ Արեւմտեան տէրութիւնների անմիջական հովանաւորութեամբ Իրանի ժողորդի դէմ օգտագործում էր քիմիական զէնք:

«եւրոպայի երկերես պետութիւնները, որոնք այսօր բարձրաձայնում են Սիրիայում քիմիական զէնքի կիրառման մասին, պարտադրեալ պատերազմի տարիներին մեծ քանակութեամբ քիմիական զէնք տրամադրեցին Սադդամին, որպէսզի դրանք օգտագործի ռազմաճակատում, ինչպէս նաեւ՝ Սարդաշտում եւ Հալաբչէում»,- նշել է այաթ. Խամենէին:

Անդրադառնալով Իրանի ժողովրդի, պատասխանատուների եւ ԶՈՒ-ի մարտական ոգին կոտրելուն ուղղւած թշնամիների քայլերին՝ Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ դրանք ապարդիւն են անցնելու. «Իրանի զինւած ուժերն Աստծոյ կամօք եւ ինքնավստահօրէն զարգացնելու են իրենց կարողականութիւնն ու վերացնելու են գոյութիւն ունեցող բոլոր բացերը»,- ասել է այաթ. Խամենէին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։