Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 11 Ապրիլի 2017 10:10

Մեկնարկել է նախագահական ընտրութիւնների թեկնածուների արձանագրութեան գործընթացը

Այսօր՝ ապրիլի 11-ին Կենտրոնական ընտրական յանձնաժողովում մեկնարկել է Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների արձանագրութիւնը:

«alikonline.ir» - Այսօր՝ ապրիլի 11-ին Կենտրոնական ընտրական յանձնաժողովում մեկնարկել է Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների արձանագրութիւնը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Այս կապակցութեամբ ներքին գործերի նախարար Աբդօլռեզա Ռահմանի Ֆազլին հանդէս է եկել յայտարարութեամբ՝ նշելով, որ ՆԳՆ-ն, Պահապանների խորհուրդն ու Իսլ. խորհրդարանը վճռակամ են կազմակերպել օրինական, խաղաղ, արդար եւ թափանցիկ ընտրութիւններ:

Նշենք, որ թեկնածուների արձանագրութեան գործընթացը տեւելու է 5 օր, որից յետոյ նրանց ներկայացրած փաստաթղթերը տրամադրւելու են Պահապան խորհրդին, որն էլ 5 օրւայ ընթացքում քննարկելու է նրանց արժանաւորութիւնը՝ ընտրութիւններին մասնակցելու համար:

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ արդէն արձանագրւել են առաջին թեկնածուները:

Առաջինը գրանցւել է 45-ամեայ Հոսէյն Ամերին՝ Բանդար Աբբաս քաղաքից: Երկրորդը՝ Շողան քաղաքի քաղաքապետ Հոսէյն Հասանին է, իսկ երրորդը՝ այս շրջանի առաջին կին թեկնածուն՝ Միրֆաթահին:

Ընտրութիւններին մասնակցութեան յայտ է ներկայացրել նաեւ առաջին լուրջ թեկնածուն՝ Սէյեդ Մուստաֆա Միրսալիմը, որը ներկայացնում է աւանդական-պահպանողական  «Հէյաթհայէ մոթալեֆէ էսլամի» հաւաքականութիւնը:

«Մոթալեֆէ»-ն հրաժարւել է միանալ պահպանողական՝ «Իսլամական յեղափոխութեան ժողովրդակն ուժերի ճակատ» համխմբամնը, որը մտադիր է ընտրութիւններին՝ որպէս պահպանողականների միասնական թեկնածու առաջադրել «Ասթան Ղոդս Ռազաւի»-ի տնօրէն հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի թեկնածութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։