Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 09:20

Աւարտւել է նախագահական ընտրութիւնների թեկնածուների արձանագրութեան առաջին օրը. արձանագրւել է 130 մարդ

Առաջին օրւայ ընթացքում արձանագրւել է 130 մարդ:

«alikonline.ir» - Արդէն տեղեկացրել ենք, որ երէկ՝ ապրիլի 11-ին մեկնարկել է Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների արձանագրութեան գործընթացը:

Առաջին օրւայ ընթացքում արձանագրւել է 130 մարդ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Առաջին օրւայ ընթացքում արձանագրւած ճանաչւած թեկնածուներն են՝ Սէյեդ Մուստաֆա Միրսալիմը, որը ներկայացնում է աւանդական-պահպանողական  «Հէյաթհայէ մոթալեֆէ էսլամի» հաւաքականութիւնը, Մեհդի Խազալին, ով յայտնի է իր քնադատական-բարեփոխական հայեացքներով, պահպանողական «Ջահադգարան ժողովրդական ճակատ»-ի գլխաւոր քարտուղար Վահաբ Ազիզին եւ պահպանողական-ծայարյեղական «Իսարագարանի եւ Սահմանադրական օրէնքի պաշտպան» կուսակցութեան գլխաւոր քարտուղար Ալիռեզա Մաթանին:

Նշենք, որ թեկնածուների արձանագրութիւնը տեւելու է 5 օր, որից յետոյ նրանց ներկայացրած փաստաթղթերը տրամադրւելու են Պահապան խորհրդին, որն էլ 5 օրւայ ընթացքում քննարկելու է նրանց արժանաւորութիւնը՝ ընտրութիւններին մասնակցելու համար:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։