Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 09:30

Հանրապետութեան նախագահ. «Ընտրութիւններին ժողովրդի ակտիւ մասնակցութիւնը երկրի հզօրացման պատճառն է դառնալու»

«Ժողովրդի ակտիւ մասնակցութիւնն ընտրութիւններին ոգեւորելու է բարեկամներին, եւ թշնամիների յուսախաբութեան պատճառն է դառնալու»,- ասել է դոկտ. Ռոհանին:

«alikonline.ir» - Առաջիկայ ընտրութիւններին ժողովրդի ակտիւ մասնակցութիւնն երկրի հզօրացման պատճառն է դառնալու: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի՝ Մազանդարան կատարած այցի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահը:

«Ժողովրդի ակտիւ մասնակցութիւնն ընտրութիւններին ոգեւորելու է բարեկամներին, եւ թշնամիների յուսախաբութեան պատճառն է դառնալու»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ բոլորը պէտք է խրախուսւեն մասնակցելու ընտրութիւններին, քանզի դա կարեւոր է երկրի հզօրութեան համար: Ըստ նրա՝ ընտրութիւնները կայանալու են մէկ օրում, սակայն, ճակատագրական նշանակութիւն են ունենալու երկրի ապագայի համար:

Դոկտ. Ռոհանին գործող կառավարութեան ամենամեծ ձեռքբերումը համարել է ժողովրդի վստահութիւնը՝ հաւաստիացնելով, որ կառավարութիւնը երբեք չի փորձել խաբել կամ մոլորեցնել ժողովրդին:

«Մենք երբեք չենք խաբել ժողորդին: Փորձել ենք իրագործել տրւած խոստումները, իսկ բացթողումների եւ թերութիւնների համար հայցել ենք նրանց ներողամտութիւնը: Մենք երբեք չենք խոուսափել ժողովրդից ներողութիւն խնդրելուց»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողի՞ արդեօք դոկտ. Ռոհանին իրագործել իր նախընտրական խոստումները:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։