Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017 12:00

Իրանցի փորձագէտ. «Թուրքիան Հայոց Ցեղասպանութիւնն իրականացրած Օսմանեան կայսրութեան ժառանգորդն է»

Սադեղ Մալեքին անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականութեանը, մասնաւորապէս նշել է. «Ներկայիս Թուրքիան, որը Հայոց Ցեղասպանութիւնն իրականացրած Օսմանեան Թուրքիայի ժառանգորդն է, Իրաքում եւ Սիրիայում իրականացւող բռնութիւնների հիմնական կատարողն է: Եթէ Սիրիայում եւ Իրաքում իշխանութիւնը գտնւէր սուննիների ձեռքում, Թուրքիան չէր նպաստի այդ երկրներում ճգնաժամի առաջացմանը»:

«alikonline.ir» - Ներկայիս Թուրքիան Հայոց Ցեղասպանութիւնն իրականացրած Օսմանեան կայսրութեան ժառանգորդն է: «panorama.am»-ի փոխանցմամբ՝ իրանական «irdiplomacy.ir» կայքում հրապարակւած յօդւածում յայտարարել է իրանցի քաղաքական վերլուծաբան Սադեղ Մալեքին:

Իրանական աղբիւրի փոխանցմամբ՝ Սադեղ Մալեքին, անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականութեանը, մասնաւորապէս նշել է. «Ներկայիս Թուրքիան, որը Հայոց Ցեղասպանութիւնն իրականացրած Օսմանեան Թուրքիայի ժառանգորդն է, Իրաքում եւ Սիրիայում իրականացւող բռնութիւնների հիմնական կատարողն է: Եթէ Սիրիայում եւ Իրաքում իշխանութիւնը գտնւէր սուննիների ձեռքում, Թուրքիան չէր նպաստի այդ երկրներում ճգնաժամի առաջացմանը»:

Յիշեցնենք, վերջերս Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի եւ ԱԳ նախարարի հնչեցրած հակաիրանական հերթական յայտարարութիւններին, մասնաւորապէս ասել էր. «Դուք տեսէք, թէ Թուրքիան, որտեղ է հասել, այն դէպքում, երբ մենք մտահոգւած ենք Թուրքիայով, ընկերները կարծես թէ վատ յիշողութիւն ունեն: Իրանին մեղադրում են կրօնական տարաձայնութիւններ հրահրելու մէջ, բայց չեն յիշում, որ մենք նրանց կառավարութեան համար, որ նոյնիսկ շիա էլ չեն, յեղաշրջման գիշերը մինչեւ լոյս արթուն մնացինք: Նրանք (թուրքերը) եւ վատ յիշողութիւն ունեն, եւ անշնորհակալ վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ, որոնք ընկերակցում են նրանց»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։