Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017 11:00

Մեկնարկել է նախագահական ընտրութիւնների թեկնածուների արձանագրութեան երրորդ օրը

Ինչպէս տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Իրանի ընտրութիւնների կենտրոնական շտաբին, առաջին երկու օրերի ընթացքում արձանագրւել են 287 հոգի, որոնցից 126-ը՝ առաջին օրում, իսկ 161-ը՝ 2-րդ օրում:

«alikonline.ir» - Մեկնարկել է Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների արձանագրութեան երրորդ օրը:

Ինչպէս տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Իրանի ընտրութիւնների կենտրոնական շտաբին, առաջին երկու օրերի ընթացքում արձանագրւել են 287 հոգի, որոնցից 126-ը՝ առաջին օրում, իսկ 161-ը՝ 2-րդ օրում:

Արձանագրւած թեկնածուներից 13-ը իգական սեռի ներկայացուցիչ են են, մնացածը՝ արական:

Երրորդ օրւայ առաջին ժամերին արձանագրւած ամենայայտնի թեկնածուները երկուսն են. Մուստաֆա Հաշեմիթաբան, որը Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահութեան օրօք ղեկավարում էր երկրի մարզական ոլորտը եւ «Սիեասաթէ ռուզ» պահպանողական օրաթերթի գլխաւոր խմբագիր Ալի Իւսեֆի Փուրը, որը 2-րդ, 3-րդ եւ 4-րդ գումարման խորհրդարաններում եղել է պատգամաւոր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։