Հա

Քաղաքական

Շաբաթ, 15 Ապրիլի 2017 11:00

ՊՆ-ի ձեռքբերումների շնորհանդէսը՝ Հանրապետութեան նախագահի ներկայութեամբ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանի ներկայութեամբ մեկնարկել է Իրանի պաշտպանութեան նախարարութեան վերջին երկու տարիների ձեռքբերումների ցուցահանդէսը:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանի ներկայութեամբ մեկնարկել է Իրանի պաշտպանութեան նախարարութեան վերջին երկու տարիների ձեռքբերումների ցուցահանդէսը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ցուցահանդէսի շրջանակում տեղի է ունեցել տեղական արտադրութեան ուսումնական առաջին օդանաւի՝ «Քոսար»-ի, «Մոհաջեր 6» տակտիկական ուղղաթիռի, «Նասիր» հականաւային կրուզ տեսակի հրթիռի եւ «Ֆաքուր» օդ-օդ տեսակի հրթիռի շնորհանդէսը:

Ցուցադրւել է նաեւ «Ղահար F-313» տիպի կործանիչի ցամաքում տեղաշարժը, «taxing»-ը եւ թռիչքի նախապատրաստական աշխատանքները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։