Հա

Քաղաքական

Շաբաթ, 15 Ապրիլի 2017 16:50

Նախագահութեան թեկնածուների թիւը հասել է 1361-ի

Այսօր, գրանցման վերջին օրը, ժամը 15:00-ի տւեալներով` ընտրութիւններին մասնակցութեան յայտ են ներկայացրել 316 հոգի: Այսպիսով արձանագրւած թեկնածուների թիւն հասել է 1361-ի:

«alikonline.ir» - Ընդամենը մի քանի ժամից աւարտւելու է Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների գրանցման գործընթացը:

Ինչպէս տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները` այսօր, գրանցման վերջին օրը, ժամը 15:00-ի տւեալներով` ընտրութիւններին մասնակցութեան յայտ են ներկայացրել 316 հոգի: Այսպիսով արձանագրւած թեկնածուների թիւն հասել է 1361-ի:

Գրանցման վերջին օրը մասնակցութեան յայտ ներկայացրած ամենայայտնի դէմքերից կարելի է առանձնացնել յատկապէս այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի եղբօրը` Մոհամմադ Հաշեմիին, որը նշել է, թէ որոշել է ընտրութիւններին մասնակցել հանգուցեալ եղբօր քաղաքական ժառանգութիւնը պահպանելու նպատակով:

Փորձագէտները, սակայն, շտապել են նշել, որ նա, այնուամենայնիւ, կը հանի իր թեկնածութիւնը` պաշտպանելով գործող նախագահ Հասան Ռոհանիին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։