Հա

Քաղաքական

Կիրակի, 16 Ապրիլի 2017 13:20

Աւարտւել է նախագահական ընտրութիւնների թեկնածուների գրանցումը

12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններին մասնակցելու յայտ են ներկայացրել 1636 թեկնածու, որոնցից ընդամենը 30-ն են քաղաքական ճանաչւած գործիչներ:

«alikonline.ir» - Երէկ` ապրիլի 15-ին աւարտւել է Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւնների թեկնածուների գրանցման գործընթացը:

Ինչպէս տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները` 12-րդ շրջանի նախագահական ընտրութիւններին մասնակցելու յայտ են ներկայացրել 1636 թեկնածու, որոնցից ընդամենը 30-ն են քաղաքական ճանաչւած գործիչներ:

Վերջին օրը գրանցւած ճանաչւած դէմքերից կարելի է առանձնացնել յատկապէս Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին, այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի եղբօրը` Մոհամմադ Հաշեմիին եւ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին:

Այսօրւանից սկսեալ Պահապանների խորհուրդը 5-օրեայ ժամկէտում ստուգելու է թեկնածուների փաստաթղթերը` պարզելու ընտրութիւններին մասնակցելու նրանց արժանաւորութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։