Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 13:00

Գեներալ Փուրդաստան. «Բանակի ռազմավարութիւնը սահմանների մատոյցներում ԴԱԷՇ-ի ոչնչացումն է»

Գեներալ Փուրդաստանը ԴԱԷՇ-ին համարելով տարածաշրջանային անվտանգութեան սպառնալիք, նշել է, որ այսօր ամենաանմիջական սպառնալիքը գալիս է թաքֆիրական ահաբեկչական խմբաւորումների կողմից:

«alikonline.ir» - Իրանի բանակի ռազմավարութիւնը երկրի սահմանների մատոյցներում ԴԱԷՇ-ի ոչնչացումն է: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին Բանակի օրւայ նախօրէին յայտարարել է Իրանի բանակի գլխաւոր հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ահմադռեզա Փուրդաստանը:

Խօսելով Իրանի բանակի պատրաստւածութեան մասին, բարձրաստիճան զինւորականը ասել է, որ այն՝ առաւել քան երբեւէ գտնւում է բարձր մակարդակի վրայ եւ ունի երկրի սահմանների պաշտպանութեան համար անհրաժեշտ հզօրութիւնը:

Գեներալ Փուրդաստանը ԴԱԷՇ-ին համարելով տարածաշրջանային անվտանգութեան սպառնալիք, նշել է, որ այսօր ամենաանմիջական սպառնալիքը գալիս է թաքֆիրական ահաբեկչական խմբաւորումների կողմից:

«Նաթանեահուի (Իսրայէլի վարչապետ-ԽՄԲ.) ռազմավարութիւնն Իրանի սահմանների մատոյցներում անկայունութեան մշտական օջախի առկայութիւնն է, այդուհանդերձ, Աստծոյ օգնութեամբ, երկրի զինւած եւ անվտանգութեան ուժերին յաջողւել է չէզոքացնել բոլոր սպառնալիքները եւ վերահսկել իրավիճակը»,- յայտնել է բանակի գլխաւոր հրամանատարի տեղակալը՝ յաւելելով, որ Իրանի բանակի ռազմավարութիւնը երկրի սահմաններին մատոյցներում ԴԱԷՇ-ի ոչնչացումն է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։