Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 10:50

Հանրապետութեան նախագահ. «Բանակը շարժւում է ազգային շահերի ուղղութեամբ»

Իրանի բանակը կարգապահութեան, հաւատքի եւ Հայրենքի օրինական պաշտպանութեան մարմնաւորումն է, եւ շարժւում է ազգային շահերի ուղղութեամբ: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Իրանի բանակի օրւայ առիթով կայացած զօրահանդէսի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Իրանի բանակը կարգապահութեան, հաւատքի եւ Հայրենքի օրինական պաշտպանութեան մարմնաւորումն է, եւ շարժւում է ազգային շահերի ուղղութեամբ: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Իրանի բանակի օրւայ առիթով կայացած զօրահանդէսի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Բանակի օրւայ առիթով շնորհաւորելով ԶՈՒ-ի բարձրաստիճան հրամանատարակազմին, սպայակազմին եւ շարքայիններին՝ Հանրապետութեան նախագահը նշել է, որ այս օրը բոլորին յիշեցնում է յանուն Հայրենքի պաշտպանութեան, 8-ամեայ պարտադրեալ պատերազմի, եւ դրան յաջորդած 30 տարիների ընթացքում բանակի քաջարի մարտիկների սխրագործութիւնները:

Դոկտ. Ռոհանին յիշեցրել է, որ մեր բանակն իր քննութիւնն յանձնել է պարտադրեալ պատերազմի տարիններին՝ նշելով, որ պատերազմի ողջ ընթացքում անհնար է գտնել որեւէ ռազմական խոշոր գործողութիւն, որտեղ իր ընդգծւած հետքը թողած չլինի բանակը:

Անդրադառնալով Իրանի բանակի միջազգային ու տարածաշրջանային վարկին ու հեղինակութեանը, Հանրապետութեան նախագահն ասել է, որ այսօր բոլորն ընդգծւած յարգանքով եւ դրական են արտայայտւում բանակի մասին. «Սա այն դէպքում, երբ կան երկրներ, որոնց բանակի համբաւը մարմնաւորում է այլ երկրների ներքին գործերին միջամտութիւնը, ցեղասպանութիւնը, ահաբեկչութեան հովանաւորութիւնը, զիւորական յեղաշրջումներն ու ժողովրդի կարծիքի եւ օրէնքի անտեսումը»,- յայտնել է Հանրապետութեան նախագահը:

«Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակը մեծ զոհողութիւնների շնորհիւ լիարժէքօրէն կատարել է Սահմանադրական օրէնքով նախատեսւած իր պարտաւորութիւնները»,- նշել է դոկտ. Ռոհանին՝ յիշեցնելով, որ Սահմանդրութիւնը յստակ սահմանում է, որ երկրի անկախութեան, տարածքային ամբողջականութեան եւ համակարգի պաշտպանութիւնը բանակի պարտականութիւնն է:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։